Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ աչքի է ընկնում տարատեսակ վտանգավոր թեզերի ու նարատիվների առատությամբ։ Եվ դրանք բոլորն էլ հակահայկական ու դավաճանական բնույթ ունեն, միտված են ընդամենը վերարտադրելու գործող իշխանությանը, ընդ որում, ազգային բոլոր արժեքների ու գաղափարների վարկաբերկման ճանապարհով։
Վաշինգտոնում՝ Atlantic council-ում ունեցած ելույթում Փաշինյանն ասել է, թե իր կուսակցությունը նոր էջ է փորձում բացել նաև հայերի հանդեպ միջազգային հանրության ընկալումներում։ Ըստ վարչապետի, միջազգային կոնսենսուս կա՝ եթե հայ ես, պետք է զոհվես, մինչդեռ իր կառավարությունն ուզում է փոխել դա, «հասկանալով, որ դա շատ դժվար, համարյա անհնարին առաքելություն է»։
«Հայերը որպես կանոն իրենք իրենց ներկայացնում են որպես զոհ, միջազգային համայնքը սովոր է հայերին ընկալել որպես նահատակ ազգ, և երբեմն բավական շփոթեցնող է՝ որն է պատճառը, որը՝ հետևանքը։ Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել նահատակ լինելը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը։
Ցանկացած մասնագետ հինգ րոպեում կարող է ապացուցել, որ Փաշինյանի այս հայտարարությունը կեղծիք է։ Անկախության երեք տասնամյակների ընթացքում պատերազմում հաղթած Հայաստանը բնավ էլ որպես «նահատակ» չի ընկալվել։ Այդ ընկալումը բերեց Նիկոլ Փաշինյանը, որը 44-օրյա պատերազմի ըթնացքում փորձում է խորացնել այդ տպավորությունը։ Եվ այժմ էլ հայերից այդ կերպարն է կերտում՝ զուտ շահադիտական նկատառումներով։
Արմինե Շահնազարյան



















































