ԱՄՆ բանակը հասել է առավելագույնին․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամեն օր մոտ 350 մարդ մտավ ԱՄՆ բանակ: Դա վերջին 15 տարվա ամենաբարձր ցուցանիշն է», չորեքշաբթի օրը Սպիտակ տանը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Նախքան շարունակելը, ես ուզում եմ կիսվել մի շատ հուզիչ նորությունով բանակից: Տարիների աննախադեպ անկումից հետո, չորս տարի ամեն ամիս մեր հավաքագրման թիրախները բաց թողնելուց հետո, հենց նոր հայտարարվեց, որ ԱՄՆ բանակը դեկտեմբերին ունեցել է վերջին 15 տարվա լավագույն հավաքագրման ամիսը: Ամեն օր մոտ 350 նոր զինվոր գրանցվում է մեր երկիրը պաշտպանելու համար», - ասել է նա:
«Մենք հարցրինք՝ ինչու է դա տեղի ունենում հիմա, և նրանք ասացին, որ մեր երկիրն ունի այնպիսի ոգի, որը նրանք չեն տեսել շատ ու շատ տարիներ: Եվ ես համաձայն եմ դրա հետ», - եզրափակել է Թրամփը:
ԱՄՆ բանակը թվաքանակով ամենամեծերից մեկն է աշխարհում։ Նրանց թիվը հասնում է մոտ 1,3 միլիոն մարդու։



















































