Թեկուզ ամբողջը հողին հավասարեցնեն՝ մեր ընտանիքը հետ է վերադառնալու․ Ստեփանակերտում ավերվել է ևս մեկ փողոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բնակարաններից, փաստորեն, հանել են ամբողջ գույքը, որն իրենց պետք չի եկել, դեն են նետել, կամ վառել են։ Ստեփանակերտը հիմա նման է ուրվական քաղաքի։ Բոլոր տներից հանել են լուսամուտներն ու դռները։ Իմ տունն իմ հուշերում եղել է այնպիսին, ինչպես որ թողել եմ, երանի տեսած չլինեի այդ կադրերը»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է ստեփանակերտցի Լիլիթ Հարությունյանը։
Նախքան Երևան տեղափոխվելը նա ապրում էր Ստեփանակերտի երբեմնի ամենաաշխույժ թաղամասը համարվող՝ Սարոյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ Այսօր նրան են ուղարկել մի տեսանյութ, որտեղ Լիլիթը տեսել է իր տունը։
«Ես կարծում եմ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մենք մեր մտքից հանենք հետ դառնալու ցանկությունը։ Բայց վստահեցնում եմ, թեկուզ ամբողջ շենքերը հողին հավասարեցնեն՝ մեր ընտանիքը հետ է վերադառնալու, դա մեզ համար միայն ցանկություն չէ, այլ նպատակ»,-ընդգծեց նա։
Ադրբեջանական տելեգրամ ալիքները վերստին ակտիվացել են։ Ամիսներ առաջ նրանք հրապարակեցին, նախ՝ Հաղթանակի հրապարակի հարակից թաղամասի, այնուհետև Թումանյան թաղամասի ամբողջական քանդման աշխատանքերը, այսօր էլ տարածվեց հերթական տեսանյութը՝ արդեն ավերված կենտրոնական Սարոյան փողոցից։
«Հոգեբանական տեռորը էլ ո՞նց է լինում։ Մեր շենքերից մինչև Ալեք Մանուկյան փողոց ընկած հատվածը ավերել են, չի բացառվում, որ կքանդեն։ Բայց ասում եմ ձեզ, մենք չենք կոտրվում, զրոյից նորից կառուցելու ցանկությունը կա, կամքը ևս, մնում է վերադառնանք»։
Լիլիթի պատկերացմամբ վերադարձը տեսնում է միայն ՀՀ-ում իշխանափոխությունից հետո։
«Հիմա արդեն սիրտս դողում է Հայաստանը կորցնելու վտանգից։ Իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Միայն դրանից հետո եմ պատկերացնում վերադարձը»,-հավելեց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































