Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ-ինչ, բայց կրոնի, հավատի հետ կապված թեմաների մեջ «խորանալու», Աստվածաշունչը կամայականորեն մեկնաբանելու հարցերում Նիկոլ Փաշինյանն առնվազն տարածաշրջանում և գործող ղեկավարների շարքում հավասարը չունի: Փաշինյանն այնպիսի պաթոսով ու ցուցադրական ինքնամոռացությամբ է տրվում այդ թեմաներին, որ կողմնակի դիտորդը լրջորեն կկասկածի՝ այս անձնավորությունը պետության վարչապե՞տ է, թե՞ ոչ կանոնիկ կրոնական կազմակերպության հովվապետ:

Ճիշտ է, երբ նա, որի ընդունած որոշումների և գործունեության հետևանքով հազարավոր տղաներ են զոհվել, սկսում է Աստվածաշնչից մեջբերումներ անել կամ սաղմոսներ արտասանել, այդ ամենից կիլոմետրերի հեռավորության վրա կեղծավորության հոտ է գալիս: Նրա «Աստվածաշնչյան ընթերցումները» նույնքան կեղծ, արհեստական ու վանող տպավորություն են թողնում, ինչպես Հայրենիքի համար զոհված մեր լուսավոր տղաների շիրիմներին նրա տեսանկարահանումային «խոնարհումները»:

Բայց տպավորությունները դնենք մի կողմ: Ի վերջո, դրանք տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել: Կենտրոնանանք բուն փաստերի, եղելությունների վրա:

Այսպես. հարկատուների հաշվին ԱՄՆ շրջագայելու մեկնած Նիկոլ Փաշինյանը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել և ասել. «Ինձ համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները, և իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրանց վրա»:

Սա ամենը չէ: Փաշինյանը նաև նշել է. «Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարելու այս մարտահրավերը: Ինձ համար շատ կարևոր է ունենալ Աստվածաշունչը, Նոր Կտակարանը, որպես առաջնորդություն՝ առօրյա աշխատանքում վարվելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի բանտային կարճաժամկետ անցյալին ու այդ մարտահրավերները հաղթահարելուն, ապա իրոք հետաքրքիր է Աստվածաշնչին նրա արած հղումը: Իսկ հետաքրքիր է, քանզի հանրահայտ է, որ այդ մարտահրավերը հաղթահարելու հարցում Փաշինյանին ամենից շատ աջակցել են ԱՄՆ դեսպանատունը, արևմտյան այլ երկրների դեսպանատները, որոնք ուղղակիորեն ճնշումներ էին գործադրում օրվա իշխանությունների վրա՝ ամեն գնով ցանկանալով Փաշինյանին ազատել բանտարկությունից: Բայց սա՝ իմիջիայլոց:

Փաշինյանը հայտարարում է, թե իր քաղաքական գործունեությունը հիմնված է աստվածաշնչյան, նորկտակարանային արժեքների ու սկզբունքների վրա, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ առօրյա աշխատանքում էլ է առաջնորդվում դրանցով: Սա արդեն իսկապես հետաքրքիր լինելուց էլ այն կողմ է: Ինչո՞վ է աչքի ընկել Փաշինյանն իր գործունեության ընթացքում: Առաջինը՝ ստելով, անընդհատ ու անընդմեջ, այդ թվում՝ չստուգված տեղեկություններ տարածելով ու պնդելով, այդ թվում՝ եղելությունները նենգախեղելով ու խեղաթյուրելով, այդ թվում՝ իր իսկ խոսքերը պարբերաբար փոխելով, այդ թվում՝ սուտ խոստումներ տալով, այդ թվում՝ որպես կառավարության ծրագիր ամրագրված խոստումները դրժելով և այսպես շարունակ:

Հարց. թվարկված արատները Աստվածաշնչի, առավել ևս՝ Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքը, պատվիրանը կամ սկզբունքն են արտացոլում (մեղա, Տեր):

Էլ ինչո՞վ է աչքի ընկել Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ: Ամենից շատ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկել մեր հասարակության ներսում ատելություն, ներքին թշնամանք, անհանդուրժողականություն սերմանելով, այդ թվում՝ մարդկանց կյանքեր խլած բախումներ հրահրելով: Քրիստոնեական ուսմունքի գերխտացված բանաձևն այն է, որ Աստված Սեր է: Հարց. Փաշինյանի կողմից ատելության սերմանումը, մարդկանց սև սպիտակի բաժանելը ու նման դրսևորումները Նոր Կտակարանով առաջնորդվե՞լ է նշանակում, թե՞ աստվածաշնչյան արժեքների մերժում, ոտնահարում:

Շարունակենք: Փաշինյանի իշխանավարումը աչքի է ընկել քաղաքական հետապնդումներով, Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ հալածանքներով, անշնորհք դրսևորումներով, դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս նետելով: Այս դրսևորումները Նոր Կտակարանի արժեքներո՞վ են: Իհարկե՝ ոչ: Ու, իհարկե, ավելի շուտ ու ավելի շատ՝ հակառակը. դրանք նշված արժեքները ոտնահարելու դրսևորումներ են:

Թե՞ աստվածաշնչյան արժեքների հիման վրա է, որ Փաշինյանի պաշտոնավարումն աչքի է ընկել ու ընկնում մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն ոտնահարումներով, կալանավորվածների խոշտանգումներով, կալանքի տակ գտնվող ընդդիմախոսներին մահվան հասցնելով:

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին ու, անօգնական թողնելով Պարոնյան փողոցի ասֆալտին, ճողոպրեց դեպքի վայրից՝ մահվան մատնելով երիտասարդ կնոջն ու նրա չծնված երեխային, այդ ժամանա՞կ էլ էր Փաշինյանը Նոր Կտակարանի արժեքներով առաջնորդվում:

Ո՞ր Սուրբ գրքում, ո՞ր կրոնական ուսմունքի մեջ կարող եք նման բան գտնել:

Էլ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք. ուրացել է Արցախը: Հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թշնամապատկան տարածք ու գործնականում հանձնել է թշնամուն: Դե, թող աստվածաբանները, եկեղեցականներն ասեն, կամ մեկնումեկը հիմնավորի, թե Աստվածաշնչի այդ ո՞ր արժեքի վրա է հիմնված նրա այդպիսի «գործունեությունը»:

Թե՞ դա «սիրեցեք ձեր թշնամիներին»-ի խեղաթյուրված ընկալումն է:

Իրականում Փաշինյանը երևի «աջ այտիդ հարվածում են, ձախը դեմ տուր»-ն է վերցրել, այն էլ... ճիշտ չի հասկացել, այն էլ... ոչ թե իր անձնական օգտագործման այտերն է դեմ տալիս, այլ Հայաստանի տարածքները: Արցախն ուզո՞ւմ են, ԳորիսԿապան ճանապարհն էլ է տալիս, Շուռնուխի կեսն ուզո՞ւմ են, Սև լիճն էլ է տալիս, Կիրանցն ուզո՞ւմ են, Ոսկեպարն էլ է տալիս ու այդպես շարունակ:

Առհասարակ (և նույնը ձեզ կասի ցանկացած պարկեշտ աստվածաբան), Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի իր վրա վերցնի մարդկության մեղքերը, ու գնաց խաչելության...

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա աչքերում ու նրա խոսքում բոլորը մեղավոր են, իր անվերջ աղետումների ու ձախողումների հարցում մեղավոր են ովքեր ասես՝ «նախկինները», ռուսները, զոհված զինվորների ծնողները, միջազգային իրավիճակը, բայց ոչ ինքը: Նա պատրաստ է խաչել Հայաստանն ու հայությանը, միայն թե անձամբ ինքը լինի կուշտ, ապահով, մեկմեկ էլ հեծանիվ քշի:

Իսկ կլինի՞ Նիկոլ Փաշինյանը վերցնի Նոր Կտակարանն ու առանձնանա մի հեռավոր, չգործող վանքում: Թե՛ կապաշխարի, թե՛ Աստվածաշունչը ավելի խոր կուսումնասիրի: Իսկ երկիրն էլ վերջապես նրա իշխանության չարիքից ազատվելու և վերականգնվելու հնարավորություն կստանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինԷներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ»Տղամարդը մետաղական կոշիկի եղջերակով ծեծել է 13-ամյա երեխայինՓաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»Խաղաղության աղոթքՍխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Արմավիրի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում աղմկահարույց կրակոցներ արձակողին ու մասնակիցներին․ հայտնաբերվել է նաև ինքնաձիգը ՆԱՏՕ-ն ցանկանում է 60 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային ՀՀ դեսպանը ցավակցություն է հայտնել Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավարի մահվան կապակցությամբ Լիմֆատիկ հանգույցի քաղցկեղ. ախտանիշներ, որոնք հեշտ է անտեսել Մենք պատրաստ ենք Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Նեթանյահու Ռուսաստանից Կովկաս արտահանման բեռնափոխադրումների պահանջարկը նվազել է. Forbes Գագաթին հասնելու համար պետք է մագլցել․ հանձնվելը տարբերակ չէ․ Յամալը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից «Բարսելոնայի» դուրս մնալու մասին Լույսային աղտոտվածությունը Երկրի վրա 2014 թվականից ի վեր աճել է 16%-ով Օվերչուկը ժամանել է Ադրբեջան Մեկնարկել է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը Բեքսթեյջ կադրեր՝ «Եվրատեսիլ 2026»-ի պատվիրակ Սիմոնի՝ մրցույթին պատրաստվելու փուլից Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Հայտնի են Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականների կազմերը Ապրիլի 16-ին և 17-ին գազ չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հնարավոր է, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ուղիղ չվերթներ սկսվեն Արթուր Դավթյանի ցատկը կարող է դառնալ աշխարհի ամենաբարդը․ Հակոբ Սերոբյան ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ն 2026 թվականին Ուկրաինային կտրամադրի 60 միլիարդ դոլարի ռшզմական օգնություն՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկից բացի․ Ռյուտե ՔՊ-ականները Ստամբուլում Կանադայի պատվիրակության ղեկավարին ներկայացրել են ԹՐԻՓՓ նախագիծը