Երևան, 19.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս կարելի է գնահատել Ալիևի օգնականի Իրան կատարած այցի արդյունքները. ռուս քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փետրվարի սկզբին Իրան էր այցելել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Այստեղ կարևոր են մի քանի հանգամանքներ: Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանյան քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Նախ, Հիքմեթ Հաջիևը պարզապես բարձրաստիճան պաշտոնյա չէ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։ Նա դե ֆակտո երկրի արտաքին քաղաքականության համակարգողներից է, արտաքին գործերի, մի տեսակ, սուպերնախարար։ Երկրորդ, վերջին տարիներին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները փայլուն չես անվանի։ Ղարաբաղյան երկրորդ և երրորդ պատերազմներից հետո, վիճելի շրջանի վերադարձով Ադրբեջանի իրավասության տակ, իրանական կողմը մտահոգված էր կասպյան հանրապետության ռազմավարական դաշնակից Թուրքիայի հզորացմամբ։

Իրանա-իսրայելական դիմակայությունում կողմերի տարբեր դիրքորոշումները չեն նպաստել հարաբերությունների բարելավմանը։ Իսլամական Հանրապետությանը միշտ մտահոգել է (և նույնիսկ բացահայտ նյարդայնացրել) Ադրբեջանի և հրեական պետության համագործակցությունը։ Թուրքիայի և Իրանի միջև Սիրիայի շուրջ տարաձայնությունները նույնպես չի կարելի դրական սյուժե անվանել ադրբեջանա-իրանական երկկողմ օրակարգի համար։ Իհարկե, 2023 թվականի հունվարի ողբերգությունը (ահաբեկչությունը Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ) լուրջ փորձություն դարձավ թե՛ Թեհրանի, թե՛ Բաքվի համար։

Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ միշտ փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբերել երկկողմ պրագմատիկ օրակարգի պահպանման հարցում։ Ի՞նչ հաջողվեց Հաջիևին 2025 թվականի փետրվարին: Ինչպե՞ս կարելի է գնահատել Թեհրան կատարած նրա այցի արդյունքները։ Իլհամ Ալիևի օգնականը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ բանակցություններ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Բաքու այցելելու հրավեր է փոխանցվել: Եվ դա, իհարկե, նպաստում է երկու պետությունների հարաբերությունների կարգավորմանը։ Հնչեցին պահին պատշաճող բոլոր բառերը։ Այսպիսով, կարգավորման գործընթաց հաջող է ընթանում, և կարելի՞ է խոսել դրա անշրջելիության մասին: Ամեն ինչ այնքան էլ հստակ և միանշանակ չէ:

Դիտորդների ուշադրությունից չի վրիպել, որ նախագահ Փեզեշքիանն ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը իր երկրի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է։ Երևանում սա անմիջապես ընկալվեց որպես ազդանշան՝ Թեհրանը թույլ չի տա, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվի հայկական շահերի խախտմամբ։ Եվ թույլ չի տա, որ Զանգեզուրի միջանցքը բռնի ուժով «բացվի»: Թեհրանի համար ավանդական նման հայտարարությունները, սակայն, ուղղված են նաև ներքին լսարանին։ Իրանի իշխանությունները պետք է ցույց տան, որ չնայած «ռեֆորմիստների» իրենց համբավին, ձեռքը զարկերակին է, պատրաստ են պաշտպանել ազգային շահերը, և որ Լիբանանում և Սիրիայում սկսված նահանջը համապարփակ չէ, և որ «վառոդի տակառում վառոդը չէր է», գրում է Սերգեյ Մարկեդոնովը։  

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ Մարդու նախնիների խորհրդավոր պոպուլյացիան մեզ փոխանցել է իրենց գեների 20%-ը և, հավանաբար, բարելավել է ուղեղի աշխատանքը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Մարտի 19-ին լույս չի լինելու․ հասցեներ Հայտնի են Հայաստան-Վրաստան խաղի մրցավարները Հրդեհ անասնագոմի տանիքում. այրվել է 2500 հակ անասնակեր Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին 5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը (լուսանկար) Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Արդյոք մարտի 19-ին պետք է սպասել հզոր մագնիսական փոթորկի Մարտի 19-ին, 20-ին և 21-ին մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ Մաhացել է Արա Դեղտրիկյանը Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին 2024-2030 թվականների համար ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը պատրաստ կլինի այս ապրիլին. փոխնախարար ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Պավել Դուրովը հայտնել է, որ վերադարձել է Դուբայ Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ Կենսաթոշակները կբարձրանա՞ն Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիՊատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում Թշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Պուտինը տարակուսել է, թե ինչու են G7-ը «Մեծ» յոթնյակ անվանում ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոցԵս այլևս երեխա չեմ, բայց դու չես հեռանա իմ սրտից. Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ ԶաքարյանՀայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն 5 օր գազ չի լինելու Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին