Երևան, 10.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

cont.ws–ն «Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի թուլության վրա, Հայաստանը կորուստներն է հաշվում, իսկ Թուրքիան... սպասում է իր ժամին» վերնագրով հոդվածում գրում է, որ եթե Անդրկովկասը շախմատի տախտակ է, ապա Հայաստանն արդեն իսկ կարծես թե հանձնել է իր ֆիգուրները, Ադրբեջանը գամբիտ է խաղում, իսկ Ռուսաստանը առաջին հերթին փորձում է պարզել, թե ո՞վ է սկսել այս խաղը։

Հայաստանի իշխանությունները լքված սիրեկանի նման չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը վճռական պահին չշտապեց օգնել։ Հայաստանը Մոսկվայից կառչելու փոխարեն իր կապերը դիվերսիֆիկացնելու կուրս է սահմանել՝ սիրախաղ սկսելով Արևմուտքի, Իրանի և նույնիսկ Հնդկաստանի հետ։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դիվերսիֆիկացիան նման է միաժամանակ տասը սիրեկան ունենալու փորձին, այսինքն՝ ինչ-որ մեկը հաստատ դժգոհ կլինի: Մինչ Հայաստանը նոր հովանավորներ է փնտրում, Ադրբեջանն արդեն սիրախաղ է անում Ռուսաստանի հետ՝ ցույց տալով, որ ավելի կանխատեսելի և հարմար գործընկեր է։ Իլհամ Ալիևը, որպես փորձառու խաղացող, գիտի, թե երբ պետք է ցույց տալ հաղթաթուղթը։ «Մենք վստահելի գործընկեր ենք՝ ի տարբերություն այդ քմահաճ հայերի», -կարծես թե ասում է նա՝ կնքելով գազային պայմանագրեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ այդքան հարթ։ Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի ենթարկված մարդատար ինքնաթիռի հետ կապված միջադեպը դարձել է Ռուսաստանի դեմ Ալիևի կոշտ հայտարարությունների պատճառ։

Կրեմլը, ինչպես միշտ, փորձում է փրկել դեմքը։ Մի կողմից՝ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ կորցնել Ադրբեջանին, որը դարձել է գազի և նավթի կարևոր տարանցիկ միջանցք։ Մյուս կողմից՝ նա չի ցանկանում ամբողջությամբ փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ռուսաստանը բազմաշերտ շախմատ է խաղում, բայց շախմատի տախտակն ավելի ու ավելի է նմանվում ականապատ դաշտի»,- հեգնանքով ասել է քաղաքագետ Նորայր Դունամալյանը։ Թուրքիան, ինչպես միշտ, մնում է ստվերում, սակայն նրա ազդեցությունն Ադրբեջանի վրա անհնար է թերագնահատել։

«Ադրբեջանն առանց Թուրքիայի նման է խորովածի, բայց առանց աջիկայի», -կատակում են տեղացի փորձագետները։ Այնուամենայնիվ, այդ բարեկամությունը ևս զերծ չէ իր որոգայթներից: Թուրքիայի հավակնությունները կարող են բախվել Ռուսաստանի շահերի հետ, որը սպառնում է Անդրկովկասը դարձնել նոր առճակատման ասպարեզ։

Այսօր Անդրկովկասը աբսուրդի թատրոն է հիշեցնում, բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի ներկայացումը։ Հայաստանը վիրավորված է, Ադրբեջանը մանևրում է, Ռուսաստանը հավասարակշռում է, իսկ Թուրքիան հետևում է կուլիսների հետևից։ Ալիևը հաճույք է ստանում «գլխավոր ստրատեգի» իր դերից, բայց նման խաղում, ինչպես գիտենք, պարտվելը կարող է շատ թանկ արժենալ: Եվ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։

Հ.Գ. - Ռուսական հեքիաթների սիրահարների խորհուրդը Ալիևին. մի փորձիր խորամանկել Կաշչեյին, նրա «կյանքի ասեղները» թաքնված են ոչ միայն ձվի մեջ, այլ նաև գազային պայմանագրերում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քանդողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն․ Փեզեշքիան Եվրոպայում գազի միջին գինը հասել է երեք տարվա ամենաբարձր մակարդակին Իրանի ՀՕՊ-ը երեք իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել, ներառյալ՝ Hermes 900 Լոնդոնից մինչև Չինաստան. Հայաստանի ներկայությունը համաշխարհային նորաձևության քարտեզի վրա Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ունի Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը 24 ժամ ջուր չի լինելու Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամահ է եղել և բախվել բնակչի տան ցանկապատին Մահացել է Վահան Բայբուրդյանը Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ 40 քաղաքացի, ներառյալ՝ 14 ուսանողներ Ուժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԱվստրալիան հումանիտար վիզաներ է տրամադրել Իրանի թիմի ֆուտբոլիստուհիներին Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրադարձությունները չեն հետաձգում Ուկրաինայի հարցը ԱՀԿ-ն զգուշացնում է «սև անձրևի» վտանգի մասին՝ Իրանի նավթային օբյեկտների վրա Իսրայելի հարձակումներից հետո Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՌոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Իրանի վրա հարվածներն արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը․ Նեթանյահու Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն ՄարուքյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱնաստասիա Բաղիյանը դարձել է պարալիմպիկ խաղերի չեմպիոն Այս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք ՉալաբյանՎերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 74 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի Իսրայելը uպանել է Իրանի «Բասիջ» աշխարհազորի հրամանատարին Բաղրամյանի ոստիկանները հայտնաբերել են 1 կգ 312 գ մարիխուանա Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին Տավուշի մարզի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել Փաշինյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՈստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել. 7 ձերբակալված կա «Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջան Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄԷ-ի վրա Իրանի հարձակումների հետևանքով զոhերի թիվը հասել է 6-ի Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով. ՊԵԿ նախագահի տեղակալ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Զգnւշացե՛ք, որ հենց դուք չլինեք անhետացողը․ Ալի Լարիջանին՝ Թրամփին Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Երևանում մեքենաներ են բախվել