Երևան, 28.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրենց հաջողության համար պարտական էին «խաղողի ժանտախտին». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտնի շոտլանդական Աբերլաուեր (Aberlour) վիսկին իր պատմությունն սկսել է 1830 թվականին Ֆլեմինգների ընտանեկան ֆերմայից, որը գտնվում էր այն գյուղի մոտ, որն էլ իր անունը տվել է այդ խմիչքին: Հենց այդ տարի է ֆերմեր Ֆլեմինգի ընտանիքում որդի ծնվել, որն ստացել է Ջեյմս անունը։ Երիտասարդ Ջեյմս Ֆլեմինգը, որ մանկուց սովոր էր իր հոր ֆերմայում քրտնաջան աշխատանքին, արդեն 20 տարեկանում հիմնել է իր սեփական փոքր առևտրային բիզնեսը Աբերլաուեր գյուղում: Նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ բիզնեսը ծաղկել է։ Տասնհինգ տարի անց Ջեյմսը կարողացել է իրեն թույլ տալ վարձակալել Ruthrie սպիրտի թորման գործարանը, որը դժվար ժամանակներ էր ապրում։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա հաջող ներդրում է եղել, վիսկիի արտադրությունը սկսել է լավ եկամուտ բերել, և հինգ տարի անց Ֆլեմինգը վարձակալել է ևս մեկ թորման գործարան՝ Dailuainը, որը գտնվում էր Աբերլաուեր գյուղից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա:

Պետք է ասել, որ Ջեյմսը, ինչպես նաև այն ժամանակվա վիսկիի շատ այլ արտադրողներ, իրենց հաջողության համար պարտական էին Ֆրանսիայում բռնկված, այսպես կոչված, «խաղողի ժանտախտին»՝ ֆիլոքսերային։ Գինու արտադրությունը աղետալիորեն ընկել էր, և թագավորական արքունիքը ստիպված էր փոխարինող փնտրել ֆրանսիական խմիչքների համար: Հենց Aberlauer-ն է դարձել այն առաջին վիսկիներից մեկը, որը անգլիացի գործարարները սկսել են մեծ քանակությամբ գնել։

1874 թվականին Ջեյմս Ֆլեմինգը դարձել է Շոտլանդիայի Հյուսիսային բանկի տեղական մասնաճյուղի ղեկավար։ Այդ ժամանակ էլ ավարտվում էր Dailuaine թորման գործարանի վարձակալության ժամկետը, և Ջեյմսը, լինելով հեռատես գործարար, որոշում է չերկարաձգել վարձակալությունը, այլ ծախսել գումարը սեփական թորման գործարան կառուցելու վրա։ Այդ նպատակով գնվել է Ruthrie թորման գործարանը, որից հետո այն ենթարկվել է լուրջ արդիականացման։ Արդյունքն այն ժամանակների համար իրապես ժամանակակից գործարանն էր՝ իր հետագա զարգացման և արդիականացման մեծ ներուժով։ Այդ ձեռնարկությունն իր աշխատանքը սկսել է 1879 թվականին։ Ֆլեմինգի ձեռնարկության հետ միասին ծաղկում է ապրել նաև գյուղը, որը 19-րդ դարի վերջում արդեն քաղաք էր դարձել։ Ֆլեմինգի թորման գործարանի շնորհիվ է, որ Աբերլաուերում հայտնվել են քաղաքակրթության այնպիսի նվաճումներ, ինչպիսիք են հեռագիրը, հեռախոսը և փողոցների լուսավորությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ տեղի բնակիչները չգիտեին Ֆլեմինգի գործարանի ազդեցության ամբողջ չափը: Իր բնական համեստության պատճառով Ջեյմս Ֆլեմինգը հարկ չի համարել բացահայտորեն բարեգործությամբ զբաղվել, և, հետևաբար, միայն նրա մահից հետո են քաղաքի բնակիչներն իմացել, որ քաղաքի հիվանդանոցը, անօթևանների ապաստարանը և նույնիսկ գետի վրայով անցնող կամուրջը կառուցվել են այդ նախաձեռնող մարդու փողերով։

Ֆլեմինգը մահացել է 1895 թվականին և թաղվել իր թորման գործարանից ոչ հեռու, բայց նրա մտահղացումը մինչև օրս հիացնում է միաածիկ վիսկիի գիտակներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրատեսիլ 2025». հայտնի է, թե որ կիսաեզրափակչում եւ որ համարի ներքո է ելույթ ունենալու Հայաստանը Գազ չի լինելուԹուրք օլիմպիականը հոր հետ զոհվել է հրդեհի հետևանքով Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ «Մուլտֆիլմի հերոսուհուց արտաքնապես շատ տարբեր եմ». «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի մուլտֆիլմի հերոսները՝ Խամաճիկների թատրոնում՝ Լիլի Էլբակյանի մեկնաբանությամբ «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կապանում տեղի է ունեցել «Արտավազդ 2025» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը (ֆոտո) Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր Կրակոցներ՝ Լոռու մարզում․ դիմակավորված անձինք մտել են Հաղպատում գտնվող փիրուզի հանքաքարի տարածք. Shamshyan.com Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կկատարվեն Գյումրեցիները բնակարան չեն ստացել այս 6-7 տարիների ընթացքում. Մարտուն Գրիգորյան Յոկո Օնոն չի «փլուզել» Beatles-ը. նա երկարացրել է խորհրդանշական ռոք խմբի կյանքը Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու Մեծ բանավեճ․ Գյումրու համայնքապետի 9 թեկնածուները՝ մեկ տաղավարումSTARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով Բաքուն Հայաստանում Եվրոպական դիտորդների առաքելությանը կրկին լրտես է անվանել Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է 76-ամյա թոշակառուին հոշոտել են սեփական դստեր մոտ 50 շները Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է, պետք է հեռանա Այսօր թատրոնի համաշխարհային օրն է․ տոնը նշվում է նաև Հայաստանում Ինչ բացահայտում են արել գիտնականները քաղցկեղի մասին 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից «Արարատն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ) Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել Շղթայական ավտովթար․ կան վիրավորներ Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը այցելել են Շուշի Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Ժիրայր Մխիթարյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ Եգիպտոսում Հուրգադայի ափերի մոտ զբոսանավի վթարի հետևանքով հինգ ռուս է զոհվել Կրակnց՝ Տավուշում, երեխա է հիվանդանոց տեղափոխվել. Shamshyan Երևանում գողացել են թվով 14 հատ «Iphone» տեսակի հեռախոս Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելել էր «Արցախ» թաղամասԵրևանի ավագանիում ՔՊ-ն նոր անդամ ունի՝ Արևիկ Բլեջյանցը Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցին Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 28-ին և 31-ին, ինչպես նաև ապրիլի 4-ին մի շարք հասցեներում գազ չի լինի Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ Կարմիր ծովում խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ Սա էլ Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին իրականությունը և ոչ միայն. Հայկ Մամիջանյան Իրազեկում․ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ