Կրակոցներ՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ. կասկածյալը կրակել է նաև ոստիկանների ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններ պարզել են, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն: Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22:00-ի սահմաններում Կարեն Բ.-ն գնացել է Կոտայքի մարզ Նոր գյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Վախթանգ Ա.-ին պատկանող տուն, որտեղ սպանելու նպատակով հայհոյանքներ է հնչեցրել, ապա հարձակվել այնտեղ գտնվող Արթուր Ս.-ի վրա, էլեկտրական սղոցով հարվածել վերջինիս գլխին, հետո վերցրել այնտեղ եղած կացինը, կրկին հարվածներ հասցրել նրան, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օգնության հասած Վախթանգ Ա.-ի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վախթանգ Ա.-ն ստացել է հրազենային վնասվածք, իսկ կրակողը դեպքի վայրից «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ Կարեն Բ.-ն չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանություն:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































