Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«1971 թ. դեկտեմբերի 1-ին Ջոն Լենոնը ներկայացրեց «Շնորհավոր Սուրբ Ծնունդ (Պատերազմն ավարտված է)»  (“Happy Xmas (War is Over”) երգը, որը երկու տարի առաջ իր գրած «Խաղաղությանը շանս տվեք» (“Give Peace a Chance”) ստեղծագործության հետ դառնալու էր ոչ միայն այն ժամանակ Վիետնամում շարունակվող պատերազմի դեմ, այլև ընդհանրապես հակապատերազմական քաղաքացիական շարժումը խորհրդանշող օրհներգներից:

Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի  խառնարաններով  և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի: Ինչպես միջազգային հարաբերությունների այն ժամանակվա շատ գիտակներ պնդում էին քաղաքական կամքի կարևորությունը, այնպես էլ Լենոնը կարծում էր, որ պատերազմը կավարտվի, եթե մենք դա ցանկանանք:

Այս ամենով հանդերձ, պատերազմներն արմատախիլ չեղան: Ավելին, 21-րդ դարի առաջին քառորդը լեցուն էր կանոնավոր ու անկանոն պատերազմներով, որոնց հաճախականության և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի արդյունքում կործանարարության աննախադեպ աճը մեկ անգամ ևս ի ցույց դրեց այն, որ ուժը մնում ռազմավարական նպատակների հասնելու ամենաարդյունավետ միջոցը։

Վերջին տասնամյակներում ձեռք բերված (հատկապես՝ հայերիս) ցավագին փորձն ունի նաև օգտակար արժեք, քանի որ ստիպում է վերաիմաստավորել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային գործընթացները սպասարկող տարբեր արժեհամակարգային օրակարգերն ու  շատ օգտագործվող և չարաշահվող «խաղաղություն» հասկացությունը։ Այս սիրված բառն ունի շատ տարբեր  երանգներ, բազմաբնույթ է իր իմաստներով և, որպես կանոն, հաճախ բացահայտ շահագործվում և չարաշահվում է քաղաքական քարոզիչների կողմից՝ իրենց նպատակների համար:

Որքան էլ մեզ թվա հակառակը, այդուհանդերձ պատերազմը մեր տարածաշրջանում չի ավարտվել, քանի դեռ հարևանը պատրաստ է ուժի միջոցով մեծագույն տառապանքներ պատճառել հայերիս՝ իր անվերջանալի թելադրանքները չկատարելու դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք, ովքեր հանուն «խաղաղության» հրաժարվում են որպես հակազդեցության միջոց՝ զսպող ուժի կիրառումից, հայտնվում են հակառակորդի ողորմածության ներքո: Հետևաբար, կեղծ խաղաղության քարոզումը պակաս վտանգավոր չէ, քանի որ ինքնաոչնչացման տանող բարոյական դեգրադացիայի միջոցով ներսից քանդելով արտաքին կործանմանն ընդդիմացող ինքնապաշտպանման պատնեշները, ավելի է գայթակղում հակառակորդին:

Պատերազմների ամենակարևոր թիրախը հենց հակառակորդ հասարակության մտքերին ու հոգուն տիրանալն է: Մեզ մոտ խաղաղության հասնելու համար նախապատվություն է տրվել ոչ թե արտաքին անբարենպաստ գործոնները մեր ուժերի սահմաններում չեզոքացնելուն և սակավաթիվ հեռանկարային հնարավորություններից օգտվելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն: Ազգ-պետություն հասկացության առաջին և առանցքային տարրը՝ «ազգայինը» փոխարինվում է «պետականով», որը հեռու գնացող հետևանքներ է ունենալու: Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու դերի նսեմացումը, հայ ժողովրդի պատմության վերափոխումը, ազգային խորհրդանիշների վիճարկումը, դեպի ժխտման և ուրացման տանող Հայոց ցեղասպանության ռեվիզիոնիզմի փորձերը, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պետական բոլոր կայքերից նյութերի հեռացմամբ Արցախի մասին հիշողության ջնջումը, հայկական Սփյուռքի օտարումը՝ այս և այլ «հեղափոխական» նախաձեռնություններն անվանում են «գաղափարական վերափոխում», որի արդյունքում խոստանում են «իրապես անկախ պետականություն և խաղաղություն»: Բաքվում այդ նպատակը անվանում են Հայաստանի ապազգայնացում: Չի բացառվում, որ վաղը մեր պաշտպանողական ամենակարևոր սյունը՝ ազգ-բանակը վերածվի այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի, որի արդյունքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի կամ ընդհանրապես կվերանա: Ադրբեջանում սա անվանում են ապառազմականացում:   

Հայ ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն: Այնուամենայնիվ, ազգային կենսական շահերի զոհաբերմամբ և, ինչպես մեկ այլ հայտնի երգիչ էր նշել, «Կռանալով այս փոփոխվող աշխարհի առջև», խաղաղություն չես ստանում: Այս տեսակի խաղաղությունից օգտվելու են մնացած բոլորը, բացի մեզանից: Միջազգային տարբեր դերակատարներ երեսպաշտորեն կողջունեն, կքաջալերեն և կծափահարեն այսպես կոչված խաղաղության գործընթացը, բացարձակապես անտարբեր լինելով այն բանի հանդեպ, թե որքան կենսունակ պետություն կմնա Հայաստանը այդ «խաղաղության» արդյունքում: Ինչպես դիպուկ նշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոբերտ Սոլսբերին. «Միշտ մեծ թյուրընկալում է առաջանում փոքր մասշտաբով քարտեզների օգտագործումից»:

Ջոն Լենոնն իր երազանքներն արվեստի միջոցով արտահայտող հանճար էր, որի ձայնը լսելի էր և ազդեցիկ: Պետական այրերի մեծությունն ու ազդեցությունը գնահատվում են ազգային շահերի սպասարկմանը միտված իրենց հեռատես քաղաքականությամբ, հատկապես ճգնաժամերի ընթացքում: Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար»:

Լավրովը բացառում է Ռուսաստանի տարածքային ամբողջականության շուրջ բանակցություններըՎատ նորություն՝ Վայլդբերիզից օգտվող հայ հաճախորդների համարԿարվախալը կարող է որակազրկվել Էլ-կլասիկոյի ժամանակ մրցավարին վիրավորելու համարԱՄՆ-ը կարող է վերսկսել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ․ Axios 2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանԻսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի Հադաս արվարձանին Սաուդյան Արաբիան և Քաթարը մտադիր են մարել ՀԲ-ին Սիրիայի պարտքը մոտ 15 միլիոն դոլարովՈւկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներՌուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ․ ԼավրովԲեռլինում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ուկրաինային զենք մատակարարելու Այրվել է խանութի 80 քմ հատվածը. մանրամասներ Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհից«Ինտեր»-ը պարտվեց «Ռոմա»-ին, Մխիթարյանը չմասնակցեց խաղին ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ Հարցում. Մասկի ժողովրդականությունը նվազել է Վաշինգտոնում իշխանություն ստանալուց հետոԵս այս այցը կհիշեմ այնպես, ինչպես հիշում են հեղաշրջումները. ու՞ր է մեկնել Ժաննա ԲուտուլյանըՌյուդիգերը ներողություն է խնդրել ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը մասնակցելու վերաբերյալ․ ՌուբիոԱռանց Ամերիկայի Ուկրաինան ոչ մի շանս չունի. ՕրբանԻրանի կառավարությունը երկուշաբթին հայտարարել է սգո օր Հորոսկոպ. մայիսի աստղագուշակային իրադարձությունները Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. ՖիդանՕտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում ենՈվ է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ)Tiffany & Co.-ն նորից ընկղմվել է իր Blue Book 2025 հավաքածուի օվկիանոսում Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփԱրթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ