Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վճռական և ուժգին հակահարված տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին. չինական մամուլը՝ Թրամփի վարչակազմի որոշման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օրերս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարեց  Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 10 % մաքսատուրք սահմանելու մասին։ Այս թեման բավական բուռն քննարկումների տեղիք է տվել Չինաստանում: Մասնավորաբար, chinanews.com պարբերականը հրապարակել է Չինաստանի Քաղաքական գիտությունների և իրավունքի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Տին Րուի հոդվածը, ուր մասնավորաբար գրված է.

«Այս քայլը ոչ միայն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության ամենահիմնական կանոնները, այլ նաև լրջորեն խաթարում է միջազգային համագործակցության փոխվստահության հիմքերը։ Չինաստանի կառավարությունը հայտարարեց, որ  Առևտրի համաշխարհային կազմակերպություն հայց է ներկայացնելու ԱՄՆ-ի դեմ, իսկ ինքն էլ իր հերթին փետրվարի 10-ից ամերիկյան որոշ ապրանքների վրա համապատասխան մաքսատուրքեր կսահմանի։

Ապագայում ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների քաղաքականությունը կարող է ավելի սրվել, և Չինաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի՝ դիմադրելու ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչություններին, պահպանելու բազմակողմ համագործակցության կայուն մեխանիզմները և հասնելու երկրների միջև հավասար համագործակցության։

Չինաստանը մշակում  է բազմաչափ, բազմապրոֆիլ և նպատակաուղղված հակահարվածի միջոցներ։

Չինաստանի կողմից հայտարարված մաքսատուրքերի բարձրացման ցուցակում 15 % մաքսատուրք կսահմանվի ԱՄՆ-ի ածխի և հեղուկ բնական գազի համար, իսկ  նավթի, գյուղատնտեսական սարքավորումների, բեռնատար մեքենաների և այլ ապրանքների համար՝ 10 %։ Տարբեր ապրանքների համար տարբեր մաքսատուրքեր սահմանելու պատճառն այն է, որ ամերիկյան արդյունաբերությունը  Չինաստանում ունի հիմնական շուկայական շահեր, և դա կարող է հանգեցնել թիրախային հարվածի՝ խուսափելով ավելորդ արձագանքներից։

Միևնույն ժամանակ, Չինաստանը խորհրդատվության հարցում է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Սա բազմակողմանի հակաքայլ է Միացյալ Նահանգների միակողմանի մաքսատուրքերի սահմանման դեմ, որով Չինաստանը ԱՀԿ վեճերի կարգավորման մեխանիզմի միջոցով կպաշտպանի իր օրինական իրավունքները և գործնական քայլերի միջոցով կպաշտպանի բազմակողմ առևտրային համակարգի հեղինակությունը։

Ընդհանուր առմամբ, Չինաստանի հակաքայլերը զուսպ են և ճշգրիտ, և տեղ են թողնում ապագայում բանակցությունների և համաձայնությունների համար։ Չինաստանի հակաքայլերը հարգում են բազմակողմ մեխանիզմները և տեղ են թողնում համագործակցությունների համար, ժամանակին կիրառում հակահարվածներ և բազմակողմանի հակաքայլեր՝ միջազգային իրավունքի պահպանման հույսով։

ԱՄՆ-ն հաճախակի է օգտագործում մաքսատուրքերը՝ ճնշելու իր առևտրային գործընկերներին՝ առաջացնելով վստահության ճգնաժամ։ Միացյալ Նահանգների հիմնական առևտրային գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, դեմ են արտահայտվել և դժգություն հայտնել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի ավելացման սպառնալիքների վերաբերյալ։ Տնտեսության և արդյունաբերության շղթայի առումով ԱՄՆ-ից մեծ կախվածության պատճառով Կանադան և Մեքսիկան ստիպված են եղել համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ ներգաղթյալների և թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողությունների առումով՝ այդպիսով ժամանակավորապես կասեցնելով Նահանգների կողմից իրենց արտադրանքի համար 25 % մաքսատուրքի սահմանումը։ Սակայն վստահության հիմքում ճեղքերն անխուսափելիորեն կհանգեցնեն քաղաքականության և շուկայի փոփոխությունների։ Օրինակ՝ «Հոնդան» ի սկզբանե Մեքսիկայում իր արտադրանքի 80 %-ը վաճառել է ԱՄՆ-ին, սակայն հայտարարել է, որ մաքսատուրքերի երկարաժամկետ տևողության դեպքում կքննարկի արտադրության տեղափոխության հարցը։ Կանադացի հայտնի բանկիր Մարկ Գարնին ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները ակնհայտ «բուլլինգ» են, և որ կանադացիներին հեշտ չէ ահաբեկել, ու իրենք չեն պատրաստվում փոխզիջման գնալ։

Միացյալ Նահանգների ներկայիս քայլերը ստիպել են բոլոր երկրներին գիտակցել Միացյալ Նահանգների գործողությունների էությունը, այն է՝ իր օգուտի համար զոհաբերել այլ երկրների շահերը։ Միացյալ Նահանգների գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն հակադարձ ազդեցության ավելի շատ ասպեկտներում։ Երկրները պետք է միմյանց ձեռք բռնեն՝ դիմադրելու նման քայլերին և գաղափարներին, որոնք հաշվի չեն առնում մարդկային հասարակության ընդհանուր զարգացման շահերը։

Բազմակողմ համագործակցությունը բոլոր տնտեսությունների համար դեռ լավագույն ընտրությունն է։ Անկախ նրանից, դա ավտոմոբիլային արդյունաբերություն է, նոր էներգետիկ արդյունաբերություն, չիպերի արդյունաբերություն, թե սպասարկման ոլորտ, ֆինանսներ, կրթություն կամ բժշկություն, երկրներն այսպես թե այնպես արդեն փոխկապակցված են։ Թե՛ արտադրության, թե՛ սպառման տեսանկյունից որևէ տնտեսության բացառումը կամ դուրսմղումը վնաս կհասցնի արտադրության արդյունավետությանը և ընդհանուր բարեկեցությանը։

Զարգացման ազգային ռազմավարության տեսանկյունից բարձր տեխնոլոգիաների ոլորտում բացարձակ «առաջատար» դիրքի պահպանումը, անկասկած, կարող է ավելի շատ մենաշնորհային շահույթ բերել, սակայն երկարաժամկետ հեռանկարում մարդկային զարգացումը հիմնված է ոչ թե մեկ մարդու կամ մեկ երկրի վրա, այլ այլ ողջ մարդկային հասարակության համատեղ զարգացման։ Սեփական շահերից ելնելով՝ ԱՄՆ-ն անդադար ճնշում է այլ տնտեսություններին, հեռացնում մրցակցությունը, գլխավոր դիրք զբաղեցնում։ Սա հակասում է հասարակության զարգացման օրենքներին և դատապարտված է ձախողման։

Միայն հիմնվելով բազմակողմ մեխանիզմների վրա և առաջնորդվելով առևտրային կանոններով, արդար մրցակցություն և համագործակցություն ապահովելով՝ կարելի է ամրապնդել երկրների արդյունաբերական շղթան։ Մշտապես ԱՄՆ-ի տնտեսական գերիշխանությանն ապավինելն անխուսափելիորեն ցանկացած պահի կարող է հանգեցնել «խեղդող» ճգնաժամի և բախվել ԱՄՆ-ի միակողմանի տնտեսական ահաբեկչությանը։ Բոլոր երկրների պարագայում, անկախ նրանից, թե որ մայրցամաքում են գտնվում, զարգացող, թե զարգացած երկիր են, այս գաղափարն արմատավորվել է հանրային գիտակցության մեջ և դարձել միջազգային կոնսենսուս։

Չինաստանը միջազգային կարգի անկոտրում պաշտպան և մասնակից է, որը կարող է ամրապնդել այլ երկրների հետ համագործակցությունը՝ միասին հակազդելու Դոնալդ Թրամփի կառավարության միակողմանի ահաբեկչություններին, կոչ անել երկրներին՝ կյանքի կոչել մարդկության միասնական ճակատագրի համայնքային գաղափարը, ջանասիրաբար զարգացնել բազմակողմ համագործակցության մեխանիզմները, պահպանել բազմակողմ առևտրային համակարգը և համաշխարհային արդյունաբերական շղթայի ամրությունը։

Սկզբնաղբյուր՝ chinanews.com

Իտալիայում առանց հարգելի պատճառի դանակ կրելու համար կարող են հայտնվել բանտում 41-ամյա Լինդսի Վոնին օլիմպիական մրցուղուց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց Հայաստան հաջորդ այցելության ժամանակ ինձ կձերբակալեն. ԼապշինԿատուն ավելին է հասկանում, քան թվում է. հետազոտություն Հայաստանը ռուսաստանցիների միջազգային գործուղումների ամենապահանջված ուղղությունների թվում է«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ) Ակնկալվում է նարնջի համաշխարհային բերքի աճ Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի սահման ճանապարհների հիմնական հատվածները պատրաստ կլինեն 2030-ին. ԿոբախիձեՎենսի խոսնակը հայտնել է նրա Երևան և Բաքու այցի ժամանակացույցը Ուկրաինայում հակամարտությունը շների հակադարձ էվոլյուցիայի պատճառ է դարձել Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹրամփը դեղերի զեղչերի կայք է գործարկել Թույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանՎաղն Իրանի խորհրդարանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմայով փակ նիստ տեղի կունենա«Ուրարտուն» պարտվեց «Չժեցյանին» Թրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԱնվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինայում ամերիկյան զnրքեր չեն լինի. Ուկրաինայի արտգործնախարարԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ ԿարապետյանՊուտինը զրուցել է Լուկաշենկոյի հետ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնում Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանԲաժանումից հետո Լեպսը հիասթափված է կանանցից. «Թո՛ղ գրողի ծոցը գնա ամեն ինչ» Ո՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշով Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԹրամփը կոչ է արել ընդունել «Ամերիկայի փրկության մասին» օրենքը Ուկրաինան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Կուբայում երկրաշարժ է տեղի ունեցել Զինակից ընկերոջը ծեծի է ենթարկել մաքրություն չկատարելու համար Երեխան կուլ է տվել 14 սմ երկարությամբ գդալ (լուսանկարներ) Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունԻնդոնեզիան նախատեսում է սահմանափակել արմավի յուղի արտահանումը Իրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըՎրաստանը 2025թ. Հայաստան է վերարտահանել ավելի քան 22 մլն դոլարի նավթամթերքներ Սննդամթերքների գլոբալ կորուստները 2026թ. կարող են կազմել 540 մլրդ դոլար Ինչպես հրավիրել ժամադրության փետրվարի 14-ին՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի և չփչացնել ամեն ինչ11 ֆուտբոլիստ արդեն երաշխավորել է իր տեղը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համարՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համարՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Գերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Ճապոնիայի իշխող դաշինքը՝ վարչապետ Սանաե Տակաիչի գլխավորությամբ հաղթել է ընտրություններում Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղել