Երևան, 22.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել  հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։

«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝  հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:

Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է  սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, նախաձեռնության համար և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։

 Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։

«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»Ձյուն, մառախուղ, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ-ում Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Իսպանական 3 ակումբ հետաքրքրված են Թիկնիզյանի ծառայություններով. մանրամասնում է գործակալըՀենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի․ Փաշինյան Պուտինը հանձնարարականներ է տվել անօդաչու ավիացիայի զարգացման կենտրոնին Լարսը փակ է Էսկալացիայի որևէ հիմք չկա, այդ լուրերով փորձում են քողարկել բուն լուրը․ Նիկոլ ՓաշինյանԻնչպես սոցցանցերը «սպանեցին» McDonald's-ից ծաղրածու Ռոնալդին «Բարսելոնան» այս ամիս պաշտոնական ակումբային խանութ կբացի Թբիլիսիում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը հանդիպեց գյումրեցիների հետ Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվիՍպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար 30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը նոր էջ է բացել տարածաշրջանում․ Էրդողան Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը հինգ տարի առաջ է ձեռք բերել պատմության մեջ ամենամահաբեր կործանիչըՄերիլին Մոնրոյի ջինսերը աճուրդի են հանվել 50000 դոլարով Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր հորը «խղճուկ տղամարդ-երեխա» է համարում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում ենՄահվան ելքով վրաերթ Կոշ գյուղումԱշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ Լիտվայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին․ Bloomberg Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրԿինն ապակու հեղուկը շփոթել է ալկոհոլի հետ․ նրան փրկել չի հաջողվել Ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը Արա Դեղտրիկյանը շատ լավ մարդ էր․ Սերժ Սարգսյան Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, այնտեղ միակողմանի պարտավորություններ չկան․ Փաշինյան Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Exclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿիևում կասկածի տակ են դրել ատոմակայանը ԱՄՆ-ին հանձնելու գաղափարը․ Reuters Ինչ է խնդրել Լուկաշենկոն ՊուտինիցԻտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմիցՊորոշենկոյի կուսակցությունը Զելենսկու հետ հանդիպում է պահանջել Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy SummitՊետդուման առաջարկել է 5 տարի ազատազրկում սահմանել ռուսական բանակը վարկաբեկելու համար Սյունիքում 40-ամյա տղամարդը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել ու վաճառել Բայդենը նախատեսում է մասնակցել Դեմոկրատական ​​կուսակցության նոր նախընտրական քարոզարշավին. NBC Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները Քիմ Քարդաշյանը արձակուրդի ժամանակ միշտ սեքսուալ ներքնազգեստ է վերցնում իր հետ Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ)