Երևան, 22.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փետրվարի 11-16-ը, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը:

«Սուրբ Սարգիս» կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության:

Կոստանդիանոս Ա կայսեր կողմից Կապադովկիայի իշխան և սպարապետ նշանակված Սուրբ Սարգիսը նաև քարոզիչ էր, նա քանդում էր իր իշխանության տակ գտնվող մեհյաններն ու կառուցում եկեղեցիներ՝ նպաստելով քրիստոնեական հավատքի տարածմանը:

Նրա կյանքի ու վարքի պատումները հաճախ են հանդիպում որմնանկարներում, միջնադարյան ձեռագրերում ու եկեղեցական կիրառական առարկաների վրա: Պատկերագրության մեջ Սուրբ Սարգիսը սովորաբար ներկայացվում է հեծյալ զորավարի կերպարանքով` վիշապին նիզակահարելիս: Հայ արվեստում հաճախ է հանդիպում որդու` Մարտիրոսի հետ պատկերման տարբերակը:

Նկարը Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար: Պահպանվել է տեղ-տեղ վնասված հետևյալ գրությունը` «Յիշատակ է, պատկեր ի Վարդազարի որդի Ստէփանին, որ …. ՌՆ Ամէնափրկիչ սբ եկեղեցուն ՄՀ թվն»:

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե՛ եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե՛ աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին:

Ըստ ավանդույթի` եթե Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է և ալյուրի կամ փոխինձի վրա թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները:

Երիտասարդներն այս օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Իսպանական 3 ակումբ հետաքրքրված են Թիկնիզյանի ծառայություններով. մանրամասնում է գործակալըՀենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի․ Փաշինյան Պուտինը հանձնարարականներ է տվել անօդաչու ավիացիայի զարգացման կենտրոնին Լարսը փակ է Էսկալացիայի որևէ հիմք չկա, այդ լուրերով փորձում են քողարկել բուն լուրը․ Նիկոլ ՓաշինյանԻնչպես սոցցանցերը «սպանեցին» McDonald's-ից ծաղրածու Ռոնալդին «Բարսելոնան» այս ամիս պաշտոնական ակումբային խանութ կբացի Թբիլիսիում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը հանդիպեց գյումրեցիների հետ Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվիՍպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար 30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը նոր էջ է բացել տարածաշրջանում․ Էրդողան Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը հինգ տարի առաջ է ձեռք բերել պատմության մեջ ամենամահաբեր կործանիչըՄերիլին Մոնրոյի ջինսերը աճուրդի են հանվել 50000 դոլարով Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր հորը «խղճուկ տղամարդ-երեխա» է համարում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում ենՄահվան ելքով վրաերթ Կոշ գյուղումԱշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ Լիտվայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին․ Bloomberg Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրԿինն ապակու հեղուկը շփոթել է ալկոհոլի հետ․ նրան փրկել չի հաջողվել Ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը Արա Դեղտրիկյանը շատ լավ մարդ էր․ Սերժ Սարգսյան Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, այնտեղ միակողմանի պարտավորություններ չկան․ Փաշինյան Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Exclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿիևում կասկածի տակ են դրել ատոմակայանը ԱՄՆ-ին հանձնելու գաղափարը․ Reuters Ինչ է խնդրել Լուկաշենկոն ՊուտինիցԻտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմիցՊորոշենկոյի կուսակցությունը Զելենսկու հետ հանդիպում է պահանջել Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy SummitՊետդուման առաջարկել է 5 տարի ազատազրկում սահմանել ռուսական բանակը վարկաբեկելու համար Սյունիքում 40-ամյա տղամարդը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել ու վաճառել Բայդենը նախատեսում է մասնակցել Դեմոկրատական ​​կուսակցության նոր նախընտրական քարոզարշավին. NBC Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները Քիմ Քարդաշյանը արձակուրդի ժամանակ միշտ սեքսուալ ներքնազգեստ է վերցնում իր հետ Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ) Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվ զարգացնել փոխշահավետ կապերը՝ ի շահ Հրվ. Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման. Պուտինը՝ ԱլիևինՍիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ