Գվարդիոլա․ «Ռեալի» հարձակվողները բացառիկ են
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։
«Նրանք Լա Լիգայի առաջատարներն են եւ պայքարում են «Աթլետիկոյի» ու «Բարսելոնայի» հետ։ Մենք պետք է երկու լավ հանդիպում անցկացնենք, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ։ Մենք կարող ենք լավ խաղալ, բայց հիմա նախկինի նման կայուն չենք։ Ես հավատում եմ այն խաղացողներին, որոնք այդքան հրաշալի են եղել նախորդ տարիներին։
«Ռեալի» հարձակվողները բացառիկ են։ Նրանք կարողանում են կարճ եւ երկար փոխանցումներով խնդիր լուծել։ Մենք պետք է մեր խաղը թելադրենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին Անգլիայում։




















































