ՀԱՄԱՍ-ը կասեցրել է գերիների ազատ արձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ը կասեցրել է գերիների ազատ արձակումը` վկայակոչելով Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իսրայելական կողմի խախտումները, հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ի զինվորական խոսնակը հայտնել է, որ Գազայի հատվածում պահվող գերիների ազատ արձակումը հետաձգվել է «մինչև հետագա ծանուցում»՝ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագիրը խախտելու պատճառով։
Ինչպես հաղորդում է «Այսօր Իսրայելում» պորտալը, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս կապակցությամբ նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը հրադադարի պայմանագրի և պատանդների գործարքի ամբողջական խախտում է:
«Ես հրամայել եմ Իսրայելի պաշտպանության բանակին բարձր աստիճանի մարտական պատրաստության բերել՝ Գազայում հնարավոր զարգացումների և բնակեցված տարածքները պաշտպանելու համար»,-շեշտել է նա և հավելել՝ Իսրայելը թույլ չի տա, որ հոկտեմբերի 7-ը վերադառնա:




















































