Երևան, 28.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը բազմազան մեխանիզմներ է ստեղծել տարբեր խնդիրներ լուծելու, համագործակցության ձևաչափեր ստեղծելու և միջազգային հարաբերություններում գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորելու նպատակով։

Ճիշտ է՝ խոշոր խաղացողները իրենց ձեռքում լծակ են դարձնում միջազգային իրավունքն ու միջազգային կառույցների շրջանակներում ստեղծված մեխանիզմները, սակայն այդ նույն մեխանիզմներից կարող են օգտվել նաև փոքր պետությունները։ Ու շատ կարևոր է, թե ինչ միջազգային գործիքներ են գործի դրվում, քանի որ միջազգային մեխանիզմների կիրարկման որոշ ճյուղեր կարող են երկակի նշանակություն ունենալ՝ մի դեպքում շատ արդյունավետ կիրառվել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, անհնար է հաշվի չառնել, թե այդ մեխանիզմների կիրառումն ինչպիսի արձագանք կարող է գտնել նաև միջազգային այլ սուբյեկտների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է միջազգային արդարադատության մեխանիզմներին՝ մասնավորապես Միջազգային քրեական դատարանին։ Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ այն առաջին մշտական դատարանն է, որը հնարավորություն ունի անհատներին դատելու միջազգային հանցագործությունների համար։ Իսկ սա ստեղծում է մի մեխանիզմ, որի միջոցով բռնապետները, ռազմական հանցագործները կամ այլ միջազգային հանցագործներ կարող են կանգնել արդարադատության առջև։

Դատարանն ունի մի շարք հաջողված գործեր՝ հատկապես աֆրիկյան որոշ ռազմական հանցագործների նկատմամբ արդարադատության իրականացման հարցում, որոնք ցույց են տալիս, որ դատարանն ի զորու է դատական պատասխանատվության ենթարկել ազդեցիկ անձանց։ Բայց մյուս կողմից էլ՝ կան չհաջողված փորձեր։ Երբ 2015 թվականին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի համար, մի շարք երկրներ, որոնք անդամակցում էին դատարանին, հրաժարվեցին ձերբակալել նրան՝ նույնիսկ իրենց տարածքում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ դատարանը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից, քանի որ չունի սեփական իրավապահ ուժեր՝ մեղադրյալներին ձերբակալելու համար։ Մյուս կողմից էլ՝ դատարանի աշխատանքն անարդյունավետ է դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գերտերությունները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, չեն ընդունում դատարանի իրավազորությունը։

Այնուամենայնիվ, դատարանի աշխատանքի ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, թե միջազգային արդարադատության մեխանիզմը չի կարող որոշ դեպքերում արդյունավետորեն գործել։ Հենց դա էր պատճառը, որ 2023 թվականին Հայաստանում որոշում ընդունվեց միանալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին։ Ու ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ Հռոմի ստատուտը պետք է ամբողջությամբ վավերացվի, քանի որ Հայաստանի դեմ հանցագործություններ են իրագործվել, և դրանով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է բացվում։ Այլ կերպ ասած՝ Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի դեմ կոնրետ միջազգային հանցագործությունների մասով հայցադիմումներ ներկայացնել։ Բայց զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։

Լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը այս երկու տարվա ընթացքում անգամ մեկ հայց չի ներկայացրել, երբ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների մասին փաստերն ուղղակի աղաղակող են։ Սրանով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, թե երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։

Նախ՝ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, ապա գործ կունենանք ոչ միայն Բաքվի համար կատարված հերթական զիջման հետ, այլ հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթի հետ, որը նույնպես հանցագործություն է։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի դատական հայցերից, երբ Բաքվում գերու կարգավիճակում ոչ միայն պահում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այլև այդ մարդկանց նկատմամբ շինծու մեղադրանքներ են ներկայացվել ու դատական գործընթաց է սկսվել, որը վերածվում է շոուի։

Կամ՝ եթե Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտներ հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ապա, ի վերջո, ի՞նչ նպատակի էր ծառայում Հռոմի ստատուտի վավերացումը։ Տպավորություն է, որ այն ՀՀ իշխանությունների հերթական չմտածված քա՞յլն էր։ Չէ որ Միջազգային քրեական դատարանին միանալու արդյունքում էական լարվածություն է մտցվել հայռուսական հարաբերություններում։

Մյուս կողմից էլ՝ երբ Ադրբեջանին տրամադրվող իսրայելական աջակցությունը կտրելու հարց կա, դրանով նոր խնդիրներ են առաջանում հայիսրայելական հարաբերություններում։ Չհաշված, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, և Թրամփն անգամ պատժամիջոցներ է սահմանել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրատեսիլ 2025». հայտնի է, թե որ կիսաեզրափակչում եւ որ համարի ներքո է ելույթ ունենալու Հայաստանը Գազ չի լինելուԹուրք օլիմպիականը հոր հետ զոհվել է հրդեհի հետևանքով Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ «Մուլտֆիլմի հերոսուհուց արտաքնապես շատ տարբեր եմ». «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի մուլտֆիլմի հերոսները՝ Խամաճիկների թատրոնում՝ Լիլի Էլբակյանի մեկնաբանությամբ «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կապանում տեղի է ունեցել «Արտավազդ 2025» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը (ֆոտո) Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր Կրակոցներ՝ Լոռու մարզում․ դիմակավորված անձինք մտել են Հաղպատում գտնվող փիրուզի հանքաքարի տարածք. Shamshyan.com Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կկատարվեն Գյումրեցիները բնակարան չեն ստացել այս 6-7 տարիների ընթացքում. Մարտուն Գրիգորյան Յոկո Օնոն չի «փլուզել» Beatles-ը. նա երկարացրել է խորհրդանշական ռոք խմբի կյանքը Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու Մեծ բանավեճ․ Գյումրու համայնքապետի 9 թեկնածուները՝ մեկ տաղավարումSTARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով Բաքուն Հայաստանում Եվրոպական դիտորդների առաքելությանը կրկին լրտես է անվանել Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է 76-ամյա թոշակառուին հոշոտել են սեփական դստեր մոտ 50 շները Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է, պետք է հեռանա Այսօր թատրոնի համաշխարհային օրն է․ տոնը նշվում է նաև Հայաստանում Ինչ բացահայտում են արել գիտնականները քաղցկեղի մասին 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից «Արարատն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ) Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել Շղթայական ավտովթար․ կան վիրավորներ Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը այցելել են Շուշի Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Ժիրայր Մխիթարյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ Եգիպտոսում Հուրգադայի ափերի մոտ զբոսանավի վթարի հետևանքով հինգ ռուս է զոհվել Կրակnց՝ Տավուշում, երեխա է հիվանդանոց տեղափոխվել. Shamshyan Երևանում գողացել են թվով 14 հատ «Iphone» տեսակի հեռախոս Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելել էր «Արցախ» թաղամասԵրևանի ավագանիում ՔՊ-ն նոր անդամ ունի՝ Արևիկ Բլեջյանցը Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցին Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 28-ին և 31-ին, ինչպես նաև ապրիլի 4-ին մի շարք հասցեներում գազ չի լինի Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ Կարմիր ծովում խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ Սա էլ Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին իրականությունը և ոչ միայն. Հայկ Մամիջանյան Իրազեկում․ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ