Լավրով. Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ հաշվի առնելով իր օրինական շահերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, կրկին մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեման, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է այդ գործընթացին։ Սակայն կարևոր է, որ Վաշինգտոնը բանակցություններին մոտենա` հաշվի առնելով Ռուսաստանի օրինական շահերը։
«Ինչպես այդ մասին բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, որոնց ընթացքում պետք է ապահովվեն մեր օրինական ազգային շահերը», –KP.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Լավրովը։
ԱԳ նախարարը ընդգծել է, որ այդ ամենի հետ մեկտեղ, Ռուսաստանը չի պատրաստվում գործել այլ երկրների շահերի վնասով, սակայն չի հանդուրժի անտարբեր վերաբերմունք իր սեփական շահերի նկատմամբ։ Լավրովի խոսքով՝ Մոսկվայի հիմնական առաքելությունն այս դիվանագիտական գործընթացում գլոբալ անվտանգության համակարգի ստեղծումն է, որը ոչ ոքի չի թողնի անտեսված։




















































