Երևան, 28.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայերը պետք է ուշքի գան. ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում իրավիճակը շտկելու համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sevastopol.su–ն «Ժամանակը սպառվում է. ինչպես է զրոյացվում Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հրապարակել է «պատմական տեղեկանքներ», որտեղ նշվում է, որ Հայաստանի ողջ տարածքը «ի սկզբանե ադրբեջանական հողեր են, որոնք օկուպացված են հայերի կողմից իմպերիալիստական Ռուսաստանի օգնությամբ»։

Այդ ֆոնին Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է կատարել Սյունիքի մարզի վերաբերյալ այն խոստումը, որը տվել է Ալիևին ու Էրդողանին։ Ըստ էության, դա Հարավային Հայաստանի հանձնումն է: Նրա «խորամանկ ծրագիրը» բավականին պարզունակ է, թեև արդյունավետ, և դրա առանցքային գործոնը պետք է լինի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն։ Պարզ է, որ դրա արդյունքում, բնականաբար, երկիրը չի մտնի ԵՄ, բայց կլինի այլ բան։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կփորձեն այդ հանրաքվեն անցկացնել առաջիկա երեք ամսվա ընթացքում։ Այնպես որ, եթե արդյունքը «կողմ» լինի, ապա շատ հավանական կլինի Հարավային Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։ Հնարավոր պաշտոնական պատճառը կլինի լայնորեն հայտարարված «ֆրանսիական զենքի մատակարարումը», որը հանկարծ վիրավորական կդառնա։ Եվ, իհարկե, կրկին ամեն ինչում մեղադրվելու է Ռուսաստանը։ Ո՞վ է կասկածում:

Միանգամայն պարզ է, թե ինչ է ասելու «ժանյակավոր վարտիք» հագնելու մոլուցքով տարված ընտրազանգվածը։ Բնականաբար, քանի որ Հայաստանն ընտրեց «զարգացման եվրոպական ուղին», «չար ռուս դիկտատորը» Ալիևին հրամայեց պատժել խիզախ Փաշինյանին և նրա հետ միասին ողջ հայ ժողովրդին։ Դե, գաղափարը պարզ է:

Նաև միանգամայն պարզ է, որ դա անհեթեթություն է։ Ցավոք սրտի, Ռուսաստանն իրեն այդպես չի պահում։ Մենք շարունակում ենք մնալ «ոչ այդպիսին»: Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, այդպես գործեց, երբ 2020 թվականին իր իշխանությունը պահպանեց հայի արյան գնով։ Ինքն է դա ուղիղ ասել՝ առանց արյունահեղության կարելի էր ամեն ինչ լուծել, բայց այդ դեպքում իրեն դավաճան կկոչեին։ Եվ հիմա նա փորձում է ճիշտ նույն հնարքն անել։ Իսկ նպատակը դեռ հինն է՝ ամեն ինչ բարդել «վատ ռուսների» վրա։ Ընտրազանգվածը ամենակեր է, ինչպես ցանկացած «մայդանի» խաժամուժ:

Չասենք, որ սա այսօրվա Մոսկվայի «շնորհալի արտաքին քաղաքականության» ևս մեկ արդյունք է։ Սենտիմենտալություն պետք չէ: Հայաստանն այժմ աղետի եզրին է, ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում իրավիճակը շտկելու համար։ Հայաստանը կարող է պարզապես դադարել գոյություն ունենալ։ Եվ հայերը պետք է ուշքի գան։ Բայց դա անելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, որ ոչ ոք իրենց ոչինչ պարտք չէ։ Բայց դա դժվար է նրանց համար, ովքեր տարիներ շարունակ համոզված են եղել, որ իրենք են տիեզերքի կենտրոնը։ Նայեք ուկրաինացիներին, ճիշտ նույն հոգետիպը:

Ամոթ է, որ ամեն ինչ այսպես է։ Հայաստանի զրոյացումն ամեն դեպքում սարսափելի ողբերգություն է լինելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրատեսիլ 2025». հայտնի է, թե որ կիսաեզրափակչում եւ որ համարի ներքո է ելույթ ունենալու Հայաստանը Գազ չի լինելուԹուրք օլիմպիականը հոր հետ զոհվել է հրդեհի հետևանքով Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ճանապարհները Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ «Մուլտֆիլմի հերոսուհուց արտաքնապես շատ տարբեր եմ». «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի մուլտֆիլմի հերոսները՝ Խամաճիկների թատրոնում՝ Լիլի Էլբակյանի մեկնաբանությամբ «Բարսելոնայի» մեկնարկային կազմը Կապանում տեղի է ունեցել «Արտավազդ 2025» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը (ֆոտո) Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հետ կապված հարցեր Կրակոցներ՝ Լոռու մարզում․ դիմակավորված անձինք մտել են Հաղպատում գտնվող փիրուզի հանքաքարի տարածք. Shamshyan.com Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կկատարվեն Գյումրեցիները բնակարան չեն ստացել այս 6-7 տարիների ընթացքում. Մարտուն Գրիգորյան Յոկո Օնոն չի «փլուզել» Beatles-ը. նա երկարացրել է խորհրդանշական ռոք խմբի կյանքը Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու Մեծ բանավեճ․ Գյումրու համայնքապետի 9 թեկնածուները՝ մեկ տաղավարումSTARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով Բաքուն Հայաստանում Եվրոպական դիտորդների առաքելությանը կրկին լրտես է անվանել Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Murano»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը «Ադրբեջանական սադրանքներն անպատասխան թողնելը հղի է վտանգավոր հետևանքներով»․ Աբրահամյանը Սյունիքում է 76-ամյա թոշակառուին հոշոտել են սեփական դստեր մոտ 50 շները Նիկոլ Փաշինյանի ժամանակը սպառվել է, պետք է հեռանա Այսօր թատրոնի համաշխարհային օրն է․ տոնը նշվում է նաև Հայաստանում Ինչ բացահայտում են արել գիտնականները քաղցկեղի մասին 1 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից «Արարատն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ) Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել Շղթայական ավտովթար․ կան վիրավորներ Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը այցելել են Շուշի Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Ժիրայր Մխիթարյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ Եգիպտոսում Հուրգադայի ափերի մոտ զբոսանավի վթարի հետևանքով հինգ ռուս է զոհվել Կրակnց՝ Տավուշում, երեխա է հիվանդանոց տեղափոխվել. Shamshyan Երևանում գողացել են թվով 14 հատ «Iphone» տեսակի հեռախոս Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելել էր «Արցախ» թաղամասԵրևանի ավագանիում ՔՊ-ն նոր անդամ ունի՝ Արևիկ Բլեջյանցը Օրերս Էջմիածնում սպանված Արթուր Պարոնյանին հրաժեշտ տվեցին Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 28-ին և 31-ին, ինչպես նաև ապրիլի 4-ին մի շարք հասցեներում գազ չի լինի Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ Կարմիր ծովում խորտակված սուզանավում բացառապես ռուս զբոսաշրջիկներ են եղել «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ Սա էլ Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին իրականությունը և ոչ միայն. Հայկ Մամիջանյան Իրազեկում․ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ