Կիպուն՝ Տիեզերքի խոշորագույն գերակառույցը. Ինչպե՞ս է այն ազդում շրջակա տարածության վրա
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային հետազոտողների խումբը հայտնաբերել է Տիեզերքի մինչ այժմ հայտնի ամենախոշոր կառույցը՝ Կիպու գերակառույցը: Այն անվանվել է ինկաների հնագույն հանգույցային գրության համակարգի պատվին: Հայտնագործությունն ներկայացվել է Astronomy and Astrophysics (A&A) գիտական ամսագրում։
Ի՞նչ է Կիպուն
Կիպուն հսկայական ցանց է, որը միավորում է գրավիտացիոնորեն կապված գալակտիկաների կույտերն ու գերգումարները: Նրա երկարությունը կազմում է 1,3 միլիարդ լուսատարի, իսկ ընդհանուր զանգվածը հասնում է 200 կվադրիլիոն Արևի զանգվածի (1 կվադրիլիոնը հազար տրիլիոն է)։
Ինչպե՞ս հայտնաբերվեց Կիպուն
Աստղագետները օգտագործել են ռենտգենյան տվյալներ՝ Կիպուն և ևս չորս գերկառուցվածքներ հայտնաբերելու համար, որոնք գտնվում են 130–250 միլիոն պարսեկ հեռավորության վրա: Ընդհանուր առմամբ, այս կառույցները պարունակում են՝
- 45% բոլոր գալակտիկական կույտերից,
- 30% գալակտիկաներից,
- 25% Տիեզերքի ողջ նյութից։
Ազդեցությունը Տիեզերքի վրա
Իր հսկայական չափերի պատճառով գերակառուցվածքները ազդում են շրջակա տարածության վրա։ Դրանք կարող են՝
- Թեքել լույսի ուղին,
- Փոխել տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը (Մեծ Պայթյունի մնացորդային լուսարձակումը),
- Ազդել Հաբլի հաստատունի չափումների վրա, որը սահմանում է Տիեզերքի ընդարձակման արագությունը։
Ի՞նչ կլինի գերակառուցվածքի հետ ապագայում
Չնայած իր մեծ չափերին, Կիպուն և նմանատիպ կառույցները հավերժ չեն։
Ժամանակի ընթացքում դրանք կքայքայվեն և կբաժանվեն ավելի փոքր կառույցների, սակայն առայժմ նրանք եզակի օբյեկտներ են, որոնք արժանի են մանրամասն ուսումնասիրության, նշում են գիտնականները։




















































