Երևան, 22.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հերթական ցույցը կառավարության առջև, դեսպանատան սպանդը, քոլեջի կցակառույցի փլուզումը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հիվանդների համաշխարհային օր, Գիտության մեջ աշխատող կանանց և աղջիկների միջազգային օր, Իրան՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օր, Լեհաստան՝ Անտառի գազաններին կերակրելու օր, Ճապոնիա՝ Պետության հիմնադրման օր, Կամերուն՝ Երիտասարդության օր, Լիբերիա՝ Զինված ուժերի օր, Ֆիլիպիններ՝ Էվելո Ջավերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1818–ծնվել է պատմաբան, փիլիսոփա տրամաբան, լեզվաբան Անտոն Գարագաշյանը։

1829-տեղի է ունեցել Թեհրանում ռուսական դեսպանատան սպանդը՝ դեսպանատան աշխատակիցների և այնտեղ պատսպարված հայ գաղթականների ջարդը մուսուլման ֆանատների կողմից, որի արդյունքում զոհվել են դեսպանատան ներսում գտնվող 37 անձինք, այդ թվում՝ դեսպանատան ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովը, ինչպես նաև 19 հարձակվողներ։

1846-վախճանվել է բանասեր, բառարանագիր, թարգմանիչ Սուքիաս Սոմալ յանը։

1884 – ծնվել է մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը:

1929– ծնվել է աշխարհահռչակ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

1930-ծնվել է քանդակագործ Խաչիկ Միրիջանյանը։

1954– ծնվել է դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը։

1971-վախճանվել է քիմիկոս Սերոբեր Եղիկյանը։

2002-փլուզվել է Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գտնվող Երևանի տեխնոլոգիական քոլեջի կցակառույցը՝ փլատակների տակ թողնելով կից գտնվող երկու բնակելի տները. երջանիկ պատահականությամբ, զոհեր չեն եղել:

2005-տեղահանվել է Երևանի կենտրոնում գտնվող Հրեական հոլոքոսթի զոհերի հուշաքարը: Մոտ հինգ ամիս առաջ նույն հուշաքարը պղծվել էր անհայտ վանդալների կողմից:

2015-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը զրկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։

2017-Արթուր Բաղդասարյանը մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համագումարի ժամանակ միաձայն վերընտրվել է «Օրինաց երկրի» հիման վրա ձևավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ:

2021-կառավարության շենքի առջև հերթական ցույցն են անցկացրել անհետ կորածների ու ռազմագերիների ծնողներն ու հարազատները, որոնք հետո փակել են Բաղրամյան պողոտան: 2023-Հայաստանը Մարգարայի կամրջով, որը փակ էր 30 տարի, հումանիտար օգնություն է տեղափոխել Թուրքիա:

ԱՇԽԱՐՀ

660 մ.թ.ա. - Ձիմմը դարձել է Ճապոնիայի կայսր, ստեղծվել է Ճապոնիա պետությունը։

55 -հանրահայտ թունավորող Լոկուստիի միջոցով Տիբերիոս Կալվդիոս Կեսար Բրիտանիկը թունավորել է հռոմեական կայսր Կլավդիոսի որդուն։

244- Ֆիլիպ Արաբի հրամանով Միջագետքում գաղտնի կերպով սպանվել է հռոմեական կայսր Գորդիան 3-րդը։

641 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Հերակլիոս Ա-ն։

1234-գերմանական խաչակիրների արշավանքների հետևանքով, որոնց նպատակն էր զավթել և բռնի կերպով քրիստոնեացնել մերձբալթյան ցեղերը (կուրշեյներ, լվովներ և այլն), ստեղծվել է Կուրլանդական եպիսկոպոսատ անկախ հոգևոր կոմսությունը, որի մայրաքաղաքն է դարձել Պիլտենե քաղաքը։

1650 – վախճանվել է ֆրանսիացի հռչակավոր գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա Ռենե Դեկարտը:

1695-լեհթուրքական պատերազմի ընթացքում հետման Ստանիսլավ Յան Յաբլոնովսկին հետ է մղել թուրքերի արշավանքը Լվով և գլխովին ջախջախել Շեբիս-Գիրեյի թուրքական բանակը։

1697-Պետրոս 1-ինը թույլատրել է ծխախոտի վաճառքը Ռուսական թագավորությունում։

1809-Ռոբերտ Ֆուլտոնը արտոնագրել է շոգենավը։

1847-ծնվել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը։

1921-սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը։ Վրաստանի Բորչալուի և Ախալքալակի նահանգներում կոմունիստները ապստամբություն են բարձրացրել, և 11-րդ Կարմիր բանակը Հայաստանից մտել է Վրաստան՝ նույն օրը գրավելով Գորին, Դուշետը և ամբողջ Բորչալուն։

1928-կայացել է Ձմեռային 2-րդ օլիմպիական խաղերի բացումը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1929 – Վատիկանն անկախացել է Իտալիայից և փաստացի դարձել առանձին պետություն:

1940-Խորհրդաֆիննական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Մոներգեյմի պաշտպանական գծի ճեղքում, որը ավարտվել է Ֆինլանդիայի կապիտուլյացիայով։

1943-Ստալինը ստորագրել է ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ տանելու մասին որոշումը։

1948 – վախճանվել է թատրոնի և կինոյի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նաև դերասան Սերգեյ Էյզենշտեյնը:

1978-Չինաստանում չեղյալ է հայտարարվել Արիստոտելի, Շեքսպիրի և Դիկկենսի գրքերը կարդալու արգելքը։

1979 – Իրանում փաստացի ավարտվել է իսլամական հեղափոխությունը:

1990- 27-ամյա բանտարկությունից հետո ՀԱՀ-ի սպիտակամորթ նախագահ Կլերկի կողմից ազատ է արձակվել ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ Նելսոն Հոլիլա Մանդելան։

2011 – Եգիպտոսում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել:

2012- վախճանվել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյուն, մառախուղ, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ-ում Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Իսպանական 3 ակումբ հետաքրքրված են Թիկնիզյանի ծառայություններով. մանրամասնում է գործակալըՀենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի․ Փաշինյան Պուտինը հանձնարարականներ է տվել անօդաչու ավիացիայի զարգացման կենտրոնին Լարսը փակ է Էսկալացիայի որևէ հիմք չկա, այդ լուրերով փորձում են քողարկել բուն լուրը․ Նիկոլ ՓաշինյանԻնչպես սոցցանցերը «սպանեցին» McDonald's-ից ծաղրածու Ռոնալդին «Բարսելոնան» այս ամիս պաշտոնական ակումբային խանութ կբացի Թբիլիսիում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը հանդիպեց գյումրեցիների հետ Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվիՍպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար 30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը նոր էջ է բացել տարածաշրջանում․ Էրդողան Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը հինգ տարի առաջ է ձեռք բերել պատմության մեջ ամենամահաբեր կործանիչըՄերիլին Մոնրոյի ջինսերը աճուրդի են հանվել 50000 դոլարով Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր հորը «խղճուկ տղամարդ-երեխա» է համարում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում ենՄահվան ելքով վրաերթ Կոշ գյուղումԱշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ Լիտվայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին․ Bloomberg Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրԿինն ապակու հեղուկը շփոթել է ալկոհոլի հետ․ նրան փրկել չի հաջողվել Ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը Արա Դեղտրիկյանը շատ լավ մարդ էր․ Սերժ Սարգսյան Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, այնտեղ միակողմանի պարտավորություններ չկան․ Փաշինյան Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Exclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿիևում կասկածի տակ են դրել ատոմակայանը ԱՄՆ-ին հանձնելու գաղափարը․ Reuters Ինչ է խնդրել Լուկաշենկոն ՊուտինիցԻտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմիցՊորոշենկոյի կուսակցությունը Զելենսկու հետ հանդիպում է պահանջել Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy SummitՊետդուման առաջարկել է 5 տարի ազատազրկում սահմանել ռուսական բանակը վարկաբեկելու համար Սյունիքում 40-ամյա տղամարդը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել ու վաճառել Բայդենը նախատեսում է մասնակցել Դեմոկրատական ​​կուսակցության նոր նախընտրական քարոզարշավին. NBC Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները Քիմ Քարդաշյանը արձակուրդի ժամանակ միշտ սեքսուալ ներքնազգեստ է վերցնում իր հետ Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ) Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվ զարգացնել փոխշահավետ կապերը՝ ի շահ Հրվ. Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման. Պուտինը՝ Ալիևին