Երևան, 26.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ Այս մասին ահազանգում է Monument Watch-ը։

«2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել , որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը։ 2019 և 2024 թվականներին արված արբանյակային պատկերները փաստում են գյուղի հիմնահատակ ավերումը։

Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր (նկ․ 1)։

Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագիրը մանրամասն նկարագրել է գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին (նկ․ 2), որը գտնվում էր գյուղի հարավ-արևմտյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 1601 թվականին, որի մասին վկայում է մուտքի բարավորի վրա թողնված արձանագրությունը՝ «Թվ[ին] ։ՌԾ։»: Ըստ Մ․ Բարխուդարյանցի հյուսիսային կամարի վրա արձանագրված էր եկեղեցին կառուցողի հիշատակագրությունը՝ «Ես Ազարիա աբ[ե]ղա Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր», նույն կամարի մյուս կողմում, մեկ այլ արձանագրություն՝ «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին․․․» (մանրամասն տես՝ Մարիամաձորի Սուրբ Մինաս եկեղեցին):

Իսկ գյուղամիջով հոսող վտակի վրա գտնվում էր Շենին կամուրջը (նկ․ 3), որն իրար էր կապում գյուղի երկու հիմնական թաղամասերը: Կամրջի անմիջական հարևանությամբ գտնվում է Շենին աղբյուրը (տես՝ Մարիամաձորի Շենին կամուրջը):

Գյուղում էր գտնվում նաև Վնեսաբերդ ամրոցը՝ հիմնված 12-14-րդ դարերում, որը ծառայել է մինչև 18-րդ դարը։

Մեր արձագանքը

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին - Monument Watch) ։ Գյուղին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում ։

Մարիամաձոր գյուղի ոչնչացումը պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն ( 8-րդ հոդված, 2-րդ կետ, բ) մաս, ix դրույթ)»,–ասված է հայտարարության մեջ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնությանը Գորիսում բախվել են «Toyota Camry»-ն և «ԳԱԶ 31029»-ը. կա տուժած. Shamshyan.com «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամասԿինոն այլևս ինձ համար չէ. Դեպարդյոն հայտնել է թոշակի անցնելու մասին Գոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ «Վենդետա» ֆիլմի նկարահանման հրապարակից Որդին մոր ոսկեղենը գրավադրել էր բանկում ու խաղադրույքներ կատարել Իտալիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հայտարարություն Երկրաշարժ՝ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները ՆԳՆ-ն տեղեկացնում է «Եթե կա մեկը, որին դեղեր խմել է վերագրվում, դա դուք եք». Փաշինյանը հունից դուրս եկավ Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպԿԳՄՍՆ արգելո՞ւմ է Վերջին զանգ անցկացնել․ նախարարը պարզաբանում է Մեկ քարտ, շատ ուղիներԱռեղծվածային դեպք, «Nissan»-ում մաhացած է հայտնաբերվել 32-ամյա տղամարդ․ Shamshyan Երիտասարդական մետրոյի հարևանությամբ բախվել են «Honda Elysion»-ը և «Honda CR-V»-ն․ կա վիրավոր Փաշինյանը թող գործով ապացուցի իր խոսքերը. գյումրեցիՄարդիկ ատում են Փաշինյանին, նա չի կարող անվերջ ձգել իշխանությունը. Ավետիք ՉալաբյանՊապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել Սահմանին կրակոցների մասին դիվանագիտական խողովակներով որոշ տեղեկություններ ենք ստացել. Փաշինյան Մեծ Բրիտանիայում խոսել են Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում Պուտինի խոշոր հաղթանակի մասին «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը Երևանն ու Աշգաբաթը բանակցում են Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ Անջատումներ՝ 17։00-իցՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին Ես կարծում եմ՝ մենք ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք․ Փաշինյան Լարված իրավիճակ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները քաշքշեցին լրագրողներին ու թույլ չտվեցին ակցիա իրականացնել Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչություն Գոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ նոր ֆիլմի նկարահանման հրապարակից Պատերազմի վտանգ կա, պատերազմի առիթ և հիմք չկա. Ռուբինյան Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում. Արավուսի նախկին համայնքապետի փոխանցմամբ՝ կրակոցները սկսում են երեկոյան ու շարունակում մինչեւ լուսաբաց ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչ Սյունիքի սահմանային գյուղերում կրկին լարված իրավիճակ է. բնակիչները ահազանգում են կրակոցների մասին (տեսանյութ) Նիկոլն ու Ալիևը հայ ժողովրդի դեմ մեդիատեռորով են զբաղված. Արմեն Մանվելյան Սկսելու ենք վերանորոգել ու բարեկարգել Հայրենական մեծ պատերազմում մեր հերոս պապերի ու հայրերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները. Մհեր Ավետիսյան Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Մենք բավարարված ենք, ԱՄՆ-ի հետ ունեցած երկխոսությունից․ Պեսկով Ողբերգական դեպք, բուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել էԶոհվել է ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակիցը 66-ամյա տղամարդը մահացել է Արևային էներգետիկան մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե մեկ երրորդովԺամեր շարունակ ջուր չի լինի