Երևան, 16.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտի աննախադեպ աճի հետևանքով առաջացած խնդիրների ուսումնասիրության նպատակով այսօր կնքվել է համագործակցության հուշագիր «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միության» և «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպության միջև։

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն» այս առնչությամբ նշում է․

«Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նշված խնդիրը ներառում է ոչ միայն ֆինանսական վերահսկողության անհրաժեշտություն, այլև ուղիղ առնչություն ունի ազգային անվտանգության հետ՝ հնարավոր փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեքստում։

Միևնույն ժամանակ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, ներառյալ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչները, հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց խնայողություններից․ վտանգված է ընտանիքների սոցիալական բարեկեցությունը։

Այս պայմաններում առաջնային նպատակ է հասարակության պաշտպանությունը ինտերնետ շահումով խաղերից առաջացող կախվածությունից, որը ոչ միայն հանգեցնում է անձնական և ընտանեկան լուրջ հետևանքների, այլև խորացնում է երկրի սոցիալական ու տնտեսական ճգնաժամը՝ սպառնալով հասարակության կայունությանը և համընդհանուր բարօրությանը։

Այս առնչությամբ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանրային հիմունքներով աջակցություն է ցուցաբերելու «Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ ոլորտին առնչվող հարցերի և խնդիրների վերաբերյալ խորհրդատվության, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացման, սպառիչ տեղեկություններ ստանալու և հիմնավորված եզրակացությունների հանգելու նպատակով։

Սույն նախաձեռնությանը իրավաբանական ուղեկցում կցուցաբերվի «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ՍՊ ընկերության կողմից։

Համագործակցության կոչ ենք անում շահագրգիռ կողմերին՝ ինտերնետ շահումով խաղերի ոլորտի գործունեությանն առնչվող հնարավոր ստվերային և կոռուպցիոն երևույթները վեր հանելու, գումարային շարժերը առավել թափանցիկ ու վերահսելի դարձնելու մեխանիզմներ ներդնելու և ոլորտը կարգավորելու նպատակով։

Արծածվող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն մեզ տրամադրելու դեպքում  պատշաճ գաղտնիությունը երաշխավորվում է»։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքները Թղթեր են լինում, չեմ էլ նայում՝ ստորագրում եմ, գնում է. Նիկոլ Փաշինյան․ «Հրապարակ» Էրդողանը զանգահարել է Թրամփին, հայտնի է՝ ինչ է քննարկվել Հրդեհ Վանաձոր քաղաքում. այրվել է խոտածածկույթ և շինության տանիքի փայտե կառուցատարրերըԱՄՆ-ում տղամարդիկ խանութից գողություն են կատարել՝ վաճառողին վախեցնելով իրենց մոտ եղած օձերով Քիմ Քարդաշյանը նորից ցնցում է երեւակայությունը ռոբոտի հետ գայթակղիչ ֆոտոշարքով Թրամփն ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի շաբաթների ընթացքում․ ՈւիթքոֆՊարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. ՈւիտկոֆՔաղցկեղի ոչ ակնհայտ նշան. բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Բաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալ Մագնիսական փոթորիկներ մարտի 17-23. անքնություն, միգրեն, ճնշում... ինչպե՞ս պաշտպանվել Պարզվել է հիվանդանոց տեղափոխված 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ. Հոսեյն Սալամի Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Արտակարգ դեպք՝ Երևանում․ քոլեջներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում․Մասուդ ՓեզեշքիանԿրեմլը պարզաբանել է, թե երբ է կազմակերպվելու Պուտինի և Թրամփի հանդիպումըՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Հնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար ՌԴ մուտքի նոր պահանջներ հունիսի 30-ից. ի՞նչ կանոններ են սահմանվել Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Կոթի գյուղում անասնագոմ է այրվել, դեպքի վայր են մեկնել Ոսկեվանի հրշեջները, հրդեհը մարվել է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանով կամ Իրանով. առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. ՄակրոնՈղջաբերդ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է ՖրանսիանՀունգարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումըԻնքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել Մեծ Պահք. Անառակի կիրակի Մարտի 16-ին, 17-ին, 19-ին և 20-ին ջուր չի լինի հարյուրավոր հասցեներում Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց էՏեղումներ, օդի ջերմաստիճանի նվազում. Գագիկ Սուրենյանը՝ ներթափանցող նոր ցիկլոնի մասին Գազ չի լինելու․ հասցեներ «Մեր քաղաքը» դաշինքը երթով մեկնարկեց Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավըԿրակոցներ՝ Սարի թաղում. կա զոհ Սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով