Հնդկական ֆիլմերի փառատոն Երևանում՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում տեղի է ունեցել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակին նվիրված հնդկական ֆիլմերի փառատոնի բացումը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են Հնդկաստանի մշակութային խճանկարում և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ հարստացնելով համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը: Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, ինչը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը հիմք կլինի 2 երկրի կինոգործիչների գործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:
Փառատոնի ընթացքում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































