Երևան, 26.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայուհիների սիրտը գրաված և զարդերի ոլորտը հեղաշրջած «UHI» հայկական բրենդը նոր շունչ բերեց` թելադրելով իր ուրույն ոճը

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ներկայացնում ենք «UHI»  silver & Gemstone Sunglasses հավաքածուն, որտեղ հավերժական նրբագեղությունը հանդիպում է աշխույժ արդիականությանը:  «UHI» -ն հայկական ոսկերչական ապրանքանիշ է, որը հիմնադրվել է Արմենի և Նարինեի կողմից:

Արմեն Շահինյանը բրենդների դիզայներն ու ոսկերիչն է, և այս հավաքածուի մեջ նա համատեղում է անթերի վարպետությունը նորաձևության առաջադիմության հետ՝ յուրաքանչյուր կտոր դարձնելով ոչ միայն աքսեսուար, այլ՝ ոճի և անհատականության դրսևորում»,- հեղինակավոր Vogue ամսագրի այս հոդվածից հետո համացանցում բոլորը սկսեցին հետաքրքրվել հայկական «UHI»  բրենդով:

Tert.am life-ը փորձեց ուսումնասիրել բրենդի պատմությունն ու բացահայտել անցած ճանապարհը:

Պարզվեց «UHI»-ն երիտասարդ բրենդ է, որն ընդամենը 3 տարվա պատմություն ունի:

Instagram-յան ու Facebook-յան բազմաթիվ անդրադարձերից պարզ է դառնում, որ բրենդի հիմնադիրը՝ դեզայներ, ոսկերիչ Արմեն Շահինյանը երկար տարիների փորձ ունի այս ոլորտում:

Արմենը մինչև «UHI»  բրեդնի հիմնադրումը շուրջ 15 տարի աշխատել է ոլորտում՝ համագործակցելով արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ։

Դեռ 18 տարեկանում  նա ձեռքով պատրաստել է զարդեր և վաճառել իր ընկերական շրջապատում, պատվերներ գրանցել ու աշխատել փոքր շրջանակի համար: 

Այսօր «UHI»-ի զարդերը կրում են հայ հայտնիներն ու հանրային դեմքերը, դրանցով նկարահանվում տեսահոլովակներում և կարևոր իրադարձությունների ժամանակ ներկայանում Կարմիր գորգին:   

2024-ին կայացած «Բախտի տերը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանը Կարմիր գորգին ներկայացավ հենց «UHI»-ի յուրահատուկ ականջօղով, որն անտարբեր չթողեց ներկաներին:

«UHI»-ի ստեղծած եզակի ակնոցն ու դիմակը շատերին հայտնի դարձավ ու սիրվեց Միշոյի և D'Litte-ի «Թթվածին» տեսահոլավակից:

Բրենդի հեղինակային զարդերն են նախընտրում նաև երգչուհիներ Բրյունետը, Աստղիկ Սաֆարյանը, Լեան,  Անահիտ Հակոբյանը, հեռուստատեսային պրոդյուսեր Էլինա Ջանիբեկյանը և այլ հայտնիներ:

Բրենդի հիմնադիրներ Արմենն ու նրա կինը՝ Նարինե Հարությունյանը, ով վաճառքի և մարքեթինգի մասնագետն է, բազմաթիվ ցուցադրությունների են մասնակցել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայկական յուրահատուկ բրենդը:

Նշենք, որ «UHI»-ն հայկական շուկայում առաջինն էր, որ պատրաստեց ականջի կմախքով օղեր, մատների կմախքով մատանիներ, ականջների կաղապարներով մեծ զարդեր, գրիլզներ, քթի աքսեսուարներ, դեկորատիվ ֆեյշն ակնոցներ, որոնք բնորոշ են արևմտյան շուկային:  

3 տարվա ընթացքում բրենդի հեղինակներին ոչ միայն հաջողվեց մեծ հայտնիություն ձեռք բերել շուկայում, այլ նաև հանրության կողմից մեծ մասսայականություն ու սեր վայելել:

«UHI» զարդերի բրենդը նոր շունչ բերեց հայկական շուկա՝ զարդերի ոլորտում առանձնանալով իր ուրույն ձեռագրով:

Սև, էթնիկ զարդերի կողքին տարբերվելու համար հեղինակն ընտրեց արծաթից փայլուն և մեծ զարդեր ստանալու բարդ ճանապարհը:

Էքստրավագանտ զարդերի կողքին վերջերս բրենդն իր տեսականին հարստացրել է նորամուծությամբ՝ հեղինակային ժամացույցների շարք երևանյան թեմայով:

Ճապոնական մեխանիզմով պատրաստված որակյալ ու ջրադիմացկուն ժամացույցների վրա պատկերված են Երևանի կարևոր շենքերը՝ Օպերան, Կասկադը, Մատենադարանը, Զվարթնոցը և այլն:

Վերջերս բրենդը մեկ այլ հետաքրքիր շարք էլ է հեղինակել:  Վերցնելով ամենահայտնի ֆիլմերից դրվագներ՝ նույնությամբ վերարտադրել է զարդը:

Հիմնադիրների գլխավոր նպատակը եղել  և մնում է հայկական շուկան զարգացնելն ու հայուհիների համար յուրօրինակ ու չկրկնվող զարդեր ստեղծելը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Որքան գումար են ստանում Պրեմիեր լիգայի լավագույն մրցավարները․ The Times Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ Կյանքից վերցված թեմաներ՝ համեմված սուր հումորով. կայացավ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» սթենդ ափ շոուի պրեմիերան Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա Շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում. տուժածներ չկան. Shamshyan.com Զելենսկին մեկնել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և մոտեցրել շտապօգնությանը Գորիսում բախվել են «Toyota Camry»-ն և «ԳԱԶ 31029»-ը. կա տուժած. Shamshyan.com «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամասԿինոն այլևս ինձ համար չէ. Դեպարդյոն հայտնել է թոշակի անցնելու մասին Գոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ «Վենդետա» ֆիլմի նկարահանման հրապարակից Որդին մոր ոսկեղենը գրավադրել էր բանկում ու խաղադրույքներ կատարել Իտալիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հայտարարություն Երկրաշարժ՝ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները ՆԳՆ-ն տեղեկացնում է «Եթե կա մեկը, որին դեղեր խմել է վերագրվում, դա դուք եք». Փաշինյանը հունից դուրս եկավ Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպԿԳՄՍՆ արգելո՞ւմ է Վերջին զանգ անցկացնել․ նախարարը պարզաբանում է Մեկ քարտ, շատ ուղիներԱռեղծվածային դեպք, «Nissan»-ում մաhացած է հայտնաբերվել 32-ամյա տղամարդ․ Shamshyan Երիտասարդական մետրոյի հարևանությամբ բախվել են «Honda Elysion»-ը և «Honda CR-V»-ն․ կա վիրավոր Փաշինյանը թող գործով ապացուցի իր խոսքերը. գյումրեցիՄարդիկ ատում են Փաշինյանին, նա չի կարող անվերջ ձգել իշխանությունը. Ավետիք ՉալաբյանՊապիկյանը՝ սահմանի երկայնքով կրակոցների մասին Վանաձորում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել Սահմանին կրակոցների մասին դիվանագիտական խողովակներով որոշ տեղեկություններ ենք ստացել. Փաշինյան Մեծ Բրիտանիայում խոսել են Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններում Պուտինի խոշոր հաղթանակի մասին «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը Երևանն ու Աշգաբաթը բանակցում են Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ Անջատումներ՝ 17։00-իցՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին Ես կարծում եմ՝ մենք ղարաբաղյան շարժումը չպետք ա շարունակենք․ Փաշինյան Լարված իրավիճակ ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները քաշքշեցին լրագրողներին ու թույլ չտվեցին ակցիա իրականացնել Ռուսական Առաջին ալիքի ռազմական թղթակցի մաhը որակավորվել է որպես աhաբեկչություն Գոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ նոր ֆիլմի նկարահանման հրապարակից Պատերազմի վտանգ կա, պատերազմի առիթ և հիմք չկա. Ռուբինյան Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում. Արավուսի նախկին համայնքապետի փոխանցմամբ՝ կրակոցները սկսում են երեկոյան ու շարունակում մինչեւ լուսաբաց ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին ԱՄՆ-ն ակտիվանո՞ւմ է Կովկասում, թե՞ ձեռքերը լվանում Հայաստանից Ֆրանս-գերմանական ալիքը ներողություն խնդրեց, իսկ ՀՀ իշխանությունը՝ ոչ Սյունիքի սահմանային գյուղերում կրկին լարված իրավիճակ է. բնակիչները ահազանգում են կրակոցների մասին (տեսանյութ) Նիկոլն ու Ալիևը հայ ժողովրդի դեմ մեդիատեռորով են զբաղված. Արմեն Մանվելյան Սկսելու ենք վերանորոգել ու բարեկարգել Հայրենական մեծ պատերազմում մեր հերոս պապերի ու հայրերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները. Մհեր Ավետիսյան Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա