Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, դանակը դրել պարանոցին, գումար պահանջել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Արշակ Պ.-ն համացանցի միջոցով հայտնաբերել է մարմնավաճառությամբ զբաղվող Կրիստինա Ս․-ի կոնտակտային տվյալները և ի սկզբանե չունենալով մարմնավաճառի ծառայություններից օգտվելու մտադրություն՝ 2024 թվականի ապրիլի 3-ի առավոտյան բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել Կրիստինա Ս․-ի հետ՝ այդ կերպ պարզելով նրա բնակության հասցեն և պայմանավորվել հանդիպման մասին:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

2024 թվականի ապրիլի 3-ին բռնություն գործադրելու եղանակով հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ գնացել է նշված կնոջ բնակության հասցե՝ Երևանի բնակարաններից մեկը, խաբեությամբ՝ իրական նպատակը թաքցնելու եղանակով, ապօրինի մուտք է գործել հիշյալ բնակարան և ներկայացել որպես Կրիստինա Ս․-ի հետ նամակագրություն ունեցած հաճախորդ:

Այնուհետև մտել է լոգասենյակ, հագել է իր հետ նախապես վերցրած ձեռնոցները, վերադարձել հյուրասենյակ, մոտեցել Կրիստինա Ս․-ին, ձեռքով փակել վերջինիս բերանը և նրա դիմադրությունը հաղթահարելու նպատակով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը և բնակարանում սկսել է փնտրել գումար:

Ոչինչ չհայտնաբերելով կրկին մոտեցել է Կրիստինա Ս․-ին, և իր մոտ առկա դանակը մոտեցնելով վերջինիս պարանոցին՝ ձեռքով երկու անգամ հարվածել է նրա գլխին՝ պահանջելով հայտնել գումարները պահելու տեղը:

Տեղեկանալով, որ գումարը պահվում է անկանխիկ, վերցրել է նրա քարտը և կանխիկացում կատարելու եղանակով հափշտակել վերջինիս պատկանող 150.000 դրամը:

Գործը դատարան է ստացվել 2024-ի հուլիսի 9-ին և մակագրվել դատավոր Ռազմիկ Մարիկյանին։

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Դատական նիստերից մեկում որոշվել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 4-ը:

Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Դատարանը որոշել է հատուկ վերանայման բողոքը մերժել՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:

Դատական ակտը հրապարակվել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին։

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի ՀՀ դեսպանն այցելել է Իրանի ազգային թանգարան Լավրովը բացառում է Ռուսաստանի տարածքային ամբողջականության շուրջ բանակցություններըՎատ նորություն՝ Վայլդբերիզից օգտվող հայ հաճախորդների համարԿարվախալը կարող է որակազրկվել Էլ-կլասիկոյի ժամանակ մրցավարին վիրավորելու համարԱՄՆ-ը կարող է վերսկսել երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ․ Axios 2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանԻսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի Հադաս արվարձանին Սաուդյան Արաբիան և Քաթարը մտադիր են մարել ՀԲ-ին Սիրիայի պարտքը մոտ 15 միլիոն դոլարովՈւկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներՌուսաստանը ԱՄՆ-ից որևէ առաջարկ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու վերաբերյալ․ ԼավրովԲեռլինում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Ուկրաինային զենք մատակարարելու Այրվել է խանութի 80 քմ հատվածը. մանրամասներ Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհից«Ինտեր»-ը պարտվեց «Ռոմա»-ին, Մխիթարյանը չմասնակցեց խաղին ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ Հարցում. Մասկի ժողովրդականությունը նվազել է Վաշինգտոնում իշխանություն ստանալուց հետոԵս այս այցը կհիշեմ այնպես, ինչպես հիշում են հեղաշրջումները. ու՞ր է մեկնել Ժաննա ԲուտուլյանըՌյուդիգերը ներողություն է խնդրել ԱՄՆ-ն առաջիկա շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի ուկրաինական հակամարտության կարգավորմանը մասնակցելու վերաբերյալ․ ՌուբիոԱռանց Ամերիկայի Ուկրաինան ոչ մի շանս չունի. ՕրբանԻրանի կառավարությունը երկուշաբթին հայտարարել է սգո օր Հորոսկոպ. մայիսի աստղագուշակային իրադարձությունները Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. ՖիդանՕտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում ենՈվ է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ)Tiffany & Co.-ն նորից ընկղմվել է իր Blue Book 2025 հավաքածուի օվկիանոսում Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփԱրթուր Ավետիսյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը Ծառը արմատախիլ էր եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը Ռոզա Դավթյանի հարսանիքն էՎրաստանում տղամարդուն սպանողի հարազատները փողոցում ծնկաչոք ներողություն են խնդրել մահացածի ընտանիքից (տեսանյութ) Հայաստանի հավաքականը մինչև 18 տ. պայքարում մեդալներ է նվաճել Սամբոյի ԵԱ-ում Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց