Երևան, 27.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար․ Կառավարությունը որոշում է ընդունել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու, Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները հստակեցնելու, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգում տեխնիկական բնույթի մի շարք այլ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:

Հարցը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Որոշման նախագծի համաձայն՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում ենք քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը:

Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով, էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի միջոցով: Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր և գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն առողջապահական հաստատություններից ստացվում է միայն թվային տարբերակով՝ Armed համակարգի միջոցով: Գործիքային МРТ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարներ և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության Armed համակարգ և պահպանվեն 10 տարի ժամկետով: Ախտորոշման համար հիմք հանդիսացող կամ բուժման ընթացքը նկարագրող օբյեկտիվ զննության, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, ներառյալ՝ քաղաքացու ամբուլատոր քարտում առկա ամբողջ տեղեկատվությունը պարտադիր պետք է մուտքագրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ՝ թվային տարբերակով»:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ Կառավարության 2018 թվականի համար 404 N որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի թվայնացման շրջանակում հաստատված հիվանդության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից կարող է բժշկին առաջարկվել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: «Ներկայումս, երբ թիվ 404 որոշմամբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, և նկարագիրը կա, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է եզրակացություն, սակայն կա հիվանդության ախտորոշման տարբերակներ, որոնք ցույց են տալիս հիվանդության աստիճանը: Համակարգն ավտոմատ կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննությունների գնալու: Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության: Այդ թիվն, ըստ մասնագետների, 90 տոկոսով կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով: Դրա հարակից բոլոր հետազոտությունները կարվեն, և հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը կամ անձը»,-ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, ինչն ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը:

Քննարկվող թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ են գալիս: Այս որոշման իմաստն այն է, որ այդ հետազոտություններն արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպես եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Այս թեմայի մասին մենք շատ ենք խոսել. սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»:

Անդրադառնալով բանակից անօրինական ճանապարհներով ազատվելու երևույթին՝ վարչապետը նշել է, որ դրա 30-ամյա գործընթացի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում. «Ես ուզում եմ մի հետևության մասին կիսվել, որը առաջին հայացքից տարօրինակ կհնչի, որի մասին երևի առաջիկայում ավելի մանրամասն խոսելու առիթ կունենամ: Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ: Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ դա կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում»:

Վարչապետն անընդունելի է համարել մեր իրականության մեջ տարածված այն երևույթը, երբ տղաների հանդեպ չափից դուրս հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում. «Սա մեր մեջ խորը դեգրադացիաներ, պրոբլեմներ է առաջացրել: Մենք այս պրոբլեմը պետք է որևէ ձևով լուծենք: Մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց ամբողջ հետագա կյանքը»:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այստեղ պարզ լուծումներ չկան. «Սա շատ բարդ հարց է: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»:

 Հետևեք մեզ՝ այստեղ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՐՏԻ)․ Արտոնագրվել է «անվերջանալի ռելսերով վագոնը»․ «Փաստ»Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե․ ՀՀ ՄԻՊ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան Հայաստանը կրկին շրջվում է դեպի Ռուսաստան. ինչպե՞ս կընդունեն Փաշինյանի այդ «մանևրը»․ «Փաստ»Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք Չալաբյան «Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Dartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. Օվերչուկ Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Ալիևները մեկնել են Արցախ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների պոպուլիզմը․ «Փաստ»«Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր». Կարեն Մնացականյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում․ «Փաստ»«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ»Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»«Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ»Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ «Փաստ»Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ»ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ»ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՆԳՆ Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում այսօրվա ակցիան կազմակերպած լրագրողներին. Արման Թաթոյան ՆԱՏՕ-ին այլընտրանք չկա. hիմա միայնակ գործելու ժամանակը չէ. Մարկ Ռյուտե Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է Մարտի 27-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Հրադադարի խախտումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը տանն ատրճանակ է գտել ու սպանել 1-ամյա քրոջը Մարտի 28-ին նշված հասցեներում գազ չի լինելու 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից «Ռեալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Արսենալի» խաղացողի համար Մազոխի՞ստ եք, ժողովուրդ, կարո՞ղ է նաև ծեծող քաղաքապետ եք սիրում, կամ սպանող․ Հասմիկ ՀակոբյանԲուժքույրն ամուսնու ներկայությամբ ներարկել է կնոջը, մոտ 1 րոպե անց նա մաhացել է Երբվանի՞ց են վարորդները կարող փոխել ձմեռային անվադողերը Որքան գումար են ստանում Պրեմիեր լիգայի լավագույն մրցավարները․ The Times Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ Կյանքից վերցված թեմաներ՝ համեմված սուր հումորով. կայացավ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» սթենդ ափ շոուի պրեմիերան Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա Շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում. տուժածներ չկան. Shamshyan.com Զելենսկին մեկնել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման