Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ մարդ-ռոբոտները «արագ վազքով» մուտք կգործեն մեր առօրյա կյանք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության՝ Օձի տարվա ամանորյա գալա-համերգի բեմում մարդանման ռոբոտների և պարողների համատեղ պարը մեծ հետաքրքրություն և բուռն քննարկումներ առաջացրեց հանդիսատեսի շրջանում։

Փետրվարի 5-ին՝ Գարնան տոնից հետո առաջին աշխատանքային օրը, Ուհան նահանգի Հունշան հանդիսասրահի դիմաց ցուցադրվեց Հուպեյ նահանգի «Չուցայ» մարդանման ռոբոտների 10 մոդել, որոնք, ի դեպ, նաև շնորհավորական երկտող են ներկայացրել։

Թեև շատերին նրանք դեռևս խորթ են, այդուամենայնիվ, գնալով «խելացի» մարդանման ռոբոտներն արագորեն գիտաֆանտաստիկից ավելի ու ավելի են դառնում իրականություն։

Առևտրային սպասարկումից մինչև խելացի արտադրություն, տարեցներին ուղեկցելուց մինչև ապրանքների դասավորում և խանութների հսկողություն... մարդ-ռոբոտների արտադրությունը թափ է հավաքում: Իսկ ե՞րբ նրանք մուտք կգործեն մարդկանց առօրյա։

Վերը նշված գալա-համերգին ելույթ ունեցած մարդ-ռոբոտն առաջին անգամ «հայտնվել է» 2023 թվականին Պեկինի ռոբոտատեխնիկայի համաշխարհային համաժողովին։ Նախագծողների «ղեկավարությամբ» նա սովորեց բարդ շարժումներ կատարել, ինչպիսիք են, օրինակ՝ վազքը, ցատկը և «սալտոն»։

Մարդանման ռոբոտները սովորաբար ունենում են գլուխ, իրան, ձեռքեր, ոտքեր և այլն, այսինքն՝ կառուցվածքով և ունակություններով հնարավորինս մոտենում են մարդկանց, ունեն շարժական և ընկալման որոշակի ունակություններ։

Քանի որ շուկայի ուշադրությունը մարդանման ռոբոտների նկատմամբ ավելանում է, այդ ռոբոտների հանդեպ վերաբերմունքի առումով այս տարվա սկզբից դրական աճ է գրանցել, շուկայի շատ ներկայացուցիչներ լավ հեռանկար են կանխատեսել մարդանման ռոբոտների ապագայի արտադրության համար։

Միևնույն ժամանակ, համաշխարհային գիտատեխնիկական ոլորտի շատ հսկաներ ավելացրել են իրենց ներդրումները մարդանման ռոբոտների ոլորտում։ «Տեսլայի» գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ «Տեսլան» ծրագրում է այս տարի արտադրել հազարավոր մարդ-ռոբոտներ։

Ըստ վիճակագրության, 2024 թվականի հունիսի դրությամբ աշխարհում եղել է ավելի քան 160 մարդ-ռոբոտներ արտադրող, որոնցից ավելի քան 60-ը չինական ընկերություններ են, ինչը Չինաստանը դարձնում է աշխարհում ամենամեծ թվով մարդանման ռոբոտներ արտադրող  երկիրը։

Ըստ Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի, 2021-ից մինչը 2030 թվականը ռոբոտների համաշխարհային շուկայի համախառն աճը տարեկան կկազմի 71 %։ Ըստ Չինաստանի էլեկտրոնիկայի ինստիտուտի՝ մինչև 2030 թվականը Չինաստանի՝ մարդանման ռոբոտների շուկայի ծավալը կարող է հասնել մոտ 870 միլիարդ յուենի։

Ինչպես պարզվում է, ներկայում շուկայում առկա մարդանման ռոբոտները թանկ են, տատանվում են 100 հազար յուենից մինչև ավելի քան 500 հազար յուենի սահմաններում։

Ոլորտի ինսայդերները նշում են, որ մարդանման ռոբոտների պահանջարկը կապված է տեխնոլոգիաների զարգացման, շուկայի պահանջարկի, քաղաքական գործընթացների և այլ գործոնների հետ։

Տեխնիկական տեսանկյունից արհեստական բանականության և մեքենայական ուսուցման առաջընթացը զգալիորեն ամրապնդել են մարդանման ռոբոտների ունակությունները շրջակա միջավայրի ընկալման, մարդ-համակարգիչ փոխազդեցության և այլ ոլորտներում։ Ապարատային տեխնոլոգիաների զարգացումը նաև նպաստել է մարդանման ռոբոտների տեղաշարժի կառավարման և այլ ունակությունների բարելավմանը։

Շուկայական պահանջարկի տեսանկյունից՝ բնակչության ծերացումը և աշխատուժի պակասը նպաստել են մարդանման ռոբոտների կիրառման ընդլայմանը։

UBTECH Robotics-ի գլխավոր բրենդ-տնօրեն Թան Մինը նշել է, որ մարդանման ռոբոտները զգալի ներուժ ունեն հասարակության ծեր անդամների խնդիրները մեղմելու հարցում, հատկապես առօրյա օգնություն տրամադրելու, առողջության վերահսկման, էմոցիոնալ ընկերակցության և այլ հարցերում։

2024 թվականի հունվարին Չինաստանի Արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և 7 այլ գերատեսչություններ ներկայացրին արդյունաբերության նորարարական զարգացմանը նպաստելու վերաբերյալ հայեցակարգ՝ ուժեղացնելու ապագա բարձրակարգ սարքավորումները, այդ թվում՝ «Նորարարական խորհրդանշական արտադրանք» հատուկ բաժնում մարդանման ռոբոտները զբաղեցրել են առաջին տեղը։ Վերջին տարիներին Պեկինը, Շանհայը, Կուանտոնը և շատ այլ վայրեր են առաջարկել ուշադրությունը կենտրոնացնել ապագա արդյունաբերության վրա, ինչպիսիք են մարդանման ռոբոտների զարգացումը։

«UBTECH Robotics-ը շատ լավ հեռանկար է կանխատեսում ապագայում մարդանման ռոբոտների շարունակական օգտագործման համար՝ խելացի արտադրության, առևտրի, սպասարկման և կենցաղային ոլորտներում։ Ենթադրվում է, որ ապագայում մարդ-ռոբոտները մուտք կգործեն հազարավոր տներ և յուրաքանչյուր ընտանիքի համար կդառնան անհրաժեշտություն»,- ասել է Թան Մինը։

Zhongtai Securities կազմակերպության կողմից հրապարակված ռոբոտաշինության արդյունաբերության վերաբերյալ հատուկ զեկույցում նշվում է, որ ներկայում իրականացվել է մարդանման ռոբոտների փորձնական կիրառում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնային սպասարկումը, առևտրի կենտրոններում սպասարկումը, ճկուն արտադրությունը և այլն։ Երկարաժամկետ հեռանկարում միայն Չինաստանի ավտոմոբիլային արտադրությունն ունի մոտ  340 հազար մարդանման ռոբոտի պոտենցիալ պահանջարկ։

BYD Auto Factory-ում UBTECH Walker S1-ի գործնական պատրաստության առաջին փուլի աշխատանքներն արդեն հասել են նախնական արդյունքների՝ արդունավետությունը կրկնապատկվել է, իսկ կայունությունը՝ բարելավվել 30 %-ով: Բարելավման աշխատանքները դեռ շարունակվում են, ակնկալվում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում կլինեն մասշտաբային մատակարարման պայմաններ։

Սակայն, գործարանային հատվածում մարդանման ռոբոտները ներկայումս գտնվում են փոքրածավալ փորձարկման փուլում, և միայն փոքր թվով առաջատար գործարաններ են սկսել ուսումնասիրել գործածման որոշակի տեխնոլոգիական գործընթացները։ Առայժմ վաղ է խոսել մարդկանց մեծամասշտաբ փոխարինման մասին։

Ոլորտի ինսայդերներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ-ռոբոտներ արտադրական գիծ կարող են մուտք գործել առաջիկա 3-5 տարվա ընթացքում։ Սակայն իսկապես մարդկանց կյանք մտնելու համար անհրաժեշտ է ավելի բարձր ճշգրտություն և անվտանգություն, ուստի ավելի երկար ժամանակ կարող է պահանջվել։

Ոմանք անհանգստանում են՝ արդյո՞ք մարդանման ռոբոտների լայնածավալ գործածումն ապագայում չի հանգեցնի գործազրկության ալիքի։ Հարցվածները կարծում են, որ մարդանման ռոբոտները պարզ, կրկնվող աշխատանքներում ունեն հստակ առավելություններ։ Այդ աշխատանքներն ապագայում իրոք կարող են փոխարինվել ռոբոտների կողմից։ Բայց մյուս կողմից՝ մարդանման ռոբոտների արդյունաբերության զարգացումը կնպաստի արտադրական շղթայի բոլոր մակարդակների զարգացմանը, ինչի շնորհիվ կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր։

Սկզբնաղբյուր ՝ www.xinhuanet.com

 

Էրզրումի երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը կքանդվի Կանադան ևս իր քաղաքացիներին հորդորել է Հայաստանի միջոցով լքել Իրանի տարածքը ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած Ուկրաինան պատրաստ է ցավոտ զիջումների. Չեխիայի նախագահ Ապրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիափորձագետ Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանՆորավան-Հարժիս-Շինուհայր և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Դատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Բքի պատճառով ճանապարհներ են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար․ այլ մանրամասներ Գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում Թայվանը կարողացել է համոզել ԹրամփինՀայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի ՍարգսյանՀրազենային վիրավորումից մահացած զինծառայողը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էրԶինծառայող էր մաhացել․ վարույթով մեղադրյալ կաՄարմինն ավելի քան 20 տարի թաքցված է եղել այգում. բացահայտվել է սարսափելի հանցագործություն Մեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանAmio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա ՂահրամանյանՍրա անունը թալան է, իսկ իշխանությունն էլ դարձել է թալանչի. Էդմոն ՄարուքյանՀայաստանում թոշակը ցածր է, դեղերը՝ թանկ․ Ցոլակ Ակոպյան Բանակը պետք է կոփի, ոչ թե փայփայի. և հարցն ամենևին գլխարկը չէ, այլ գաղափարը. Ա.ՂուկասյանՄեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու յուրացնումԹույլ առաջնորդը քաղաքացիների փողը ծախսում է իր համար. ուժեղ առաջնորդն իր սեփական փողն է ծախսում քաղաքացիների համարՈղբերգական վթար՝ Գեղարքունիքում, մայրը մաhացել է, տղան` տեղափոխվել հիվանդանոցՀայաստանը՝ մեծ սպորտային երկիր Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա Ֆիզմաթ դպրոցի սաներ Արսեն Մակարյանն ու Սարգիս Առաքելյանը նվաճել են ոսկե մեդալներԹուրքական աջակցություն Փաշինյանի վերընտրությանը Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան Մարզերում դպրոցներ են փակում, անունը դնում «օպտիմալացում»․ Հրայր ԿամենդատյանԵրիտասարդներին կարող է առաջնորդել միայն ուժեղ առաջնորդը․ Նարեկ Սուքիասյան Դանիայում շահագործման է հանձնվել Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն արևային էներգահամալիրը«Հայոց Արծիվներն» աջակցո՛ւմ է բարեկամ Իրանի իշխանություններին ու ժողովրդին․ Դոնալդ Թրամփն անկախ և ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ ԱսրյանԱդրբեջանը ոչ միայն շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները, այլ որևէ պատրաստակամություն չի դրսևորում իր զnրքերի դուրսբերման մասին խոսելու վերաբերյալ․ Աբրահամյան Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան Պատմությունը կերտում են անհատները․ հանձնվել չկա․ Մհեր ԱվետիսյանՄեր ընկերությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել իր ազդակիր բնակավայրերից մեկին․ այս անգամ՝ Կապան համայնքի Սևաքար գյուղինՋուր չի լինի երկար ժամանակՈ՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան1300 փորձառու ուսուցիչ ազատվեցին աշխատանքից․Ատոմ Մխիթարյան