Փարիզն իրեն ստախոսի պես պահեց․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանը Ֆրանսիային տարբերակներ է առաջարկում՝ կարգավորելու այն իրավիճակը, որը կապված է Փարիզի՝ ռուս թղթակցին վիզա տրամադրելու մերժման հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մի քանի ամիս է, ինչ փորձում ենք այս իրավիճակը կարգավորել Ֆրանսիայի հետ աշխատանքային կարգով։ Մենք առաջարկել ենք պաշտոնական Փարիզին, անմիջապես Մոսկվայում իրենց դեսպանատանը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը, իսկ մեր դիվանագետները՝ Փարիզում առաջարկել են գնալ այս թեմայի նորմալ քննարկման ճանապարհով։ Մենք տարբերակներ ենք առաջարկել, և ինչ-որ պահի Ֆրանսիան նույնիսկ դա հաշվի առավ, բայց հետո նորից հակադարձեց և ասաց, որ ոչ, վիզա չեն տրամադրի։ «Միևնույն ժամանակ, նրանք հիանալի գիտեին, որ մենք կպատասխանենք»,- ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում։
Ինչպես ընդգծել է Զախարովան, նույնիսկ այս դեպքում Փարիզն «իրեն իսկական ստախոսի պես է պահել»։
«Նրանք սկսեցին հրապարակել այս պատմությունը և բարձրաձայնեցին ոչ թե Ռուսաստանի դիրքերից, որոնք պատասխան քայլեր են ձեռնարկում վիզա չտրամադրելու համար, այլ պատմեցին ինչ-որ անմարդկային ողբերգության մասին՝ կապված Le Monde-ի թղթակցի իրավունքների ենթադրյալ խախտման հետ», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։



















































