Բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վիրավորին Աշտարակի հիվանդանոցից տեղափոխել են Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով միչև պարեկների ժամանումը դեպքի վայրում ստեղծվել է արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ հետո է երթևեկությունը կարգավորվել։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































