Շոլցը գնահատել է Պուտինի և Թրամփի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ճիշտ է համարում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Բեռլինում լրագրողներին, փոխանցում է РИА Новости-ն։
«Այն, ինչ նախագահ Թրամփն ու ՌԴ նախագահը խոսել են երեկ, ճիշտ է»,- նշել է կանցլերը։
Շոլցը նաև հիշեցրել է, որ նախկինում մի քանի անգամ խոսել է ՌԴ նախագահի հետ։ Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ համաձայն է Թրամփի հետ, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ վերջ դրվի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































