Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնաման ուղղությամբ։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Մասնավորապես՝ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողնում է Արմավիր-Հացիկ ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր։
Հայտնաբերվել են ինգնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակ, հակատանկային ական՝ խողովակով, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 540 փամփուշտ և այլ զինամթերք:
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































