Բաքվում նոր բազմաթիվ պահանջներ են ներկայացրել Երեւանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է «լիարժեք փոխհատուցում իր բնակավայրերի եւ բնության զանգվածային ոչնչացման համար»։ Ինչպես նշել է APA-ն, այս մասին հայտնել են Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ում։
«Դա ներառում է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ վայրի բնության հարյուրավոր տեսակների եւ դրանց ապրելու վայրերի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ լայնածավալ անտառահատումները, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումները, հանքարդյունաբերությունը եւ հիդրոէլեկտրակայանների կառուցումը»,- հայտնել է լրատվամիջոցը:
Աղբյուրի տվյալներով՝ 2025թ. փետրվաի 12-ին Հաագայում Արբիտրաժային մշտական դատարանի կենտրոնակայանում 1979թ. «Վայրի կենդանական եւ բուսական աշխարհի եւ դրանց միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի («Բեռնի կոնվենցիա») հիման վրա ադրբեջանական կողմը ներկայացրել է հայց Հայաստանի դեմ արբիտրաժային գործով։ Հայցում մանրամասն ներկայացվել են Հայաստանի կողմից «Բեռնի կոնվենցիայի» իրավաբանական պարտավորությունների «բազմաթիվ խախտումներ»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































