Արման Ծառուկյանը Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո խոսել է ապագայի իր ծրագրերի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը Նիկա Կելեխսաևի հետ հարցազրույցում խոսել է ռուս Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո ապագայի իր ծրագրերի մասին։
Հարցին, թե ի՞նչ պլաններ ունի և երբ է նախատեսում անցկացնել իր հաջորդ մենամարտը, Ծառուկյանն ասել է.«Մոտ ապագայում իմ ծրագրերն են՝ վերականգնվել, ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, հանգստանալ և որքան հնարավոր է շուտ սկսել մարզումները: Քանի որ չմենամարտեցի, շատ ժամանակ ու գումար կորցրի։ Իսկ հիմա ինչ-որ նոր մոտիվացիա ունեմ, նույնիսկ ավելի մեծ «սով», քան նախկինում։ Ես ուզում եմ մենամարտել, որքան արագ, այնքան լավ»:
Ինչ վերաբերում է թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ իր ռևանշ-մենամարտին, Ծառուկյանը նշել է. «Դա միանգամայն հնարավոր է։ Եթե Իսլամը չանցնի միջին քաշային կարգի և շարունակի պաշտպանել թեթև քաշային կարգում իր տիտղոսը, ապա վստահ եմ, որ մենք կհանդիպենք»:
Ծառուկյանն ու Մախաչովը պետք է մենամարտեին UFC 311-ում հունվարին, սակայն Արմանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր պայքարից։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































