Փետրվարի 20-ին խաղաղ հանրահավաք կանցկացվի Ազատության հրապարակում
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 20-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ խաղաղ հանրահավաք կիրականացնեն Երևանի Ազատության հրապարակում։ Նախաձեռնության կազմակերպիչներից Աննա Այվազյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ պատահական չի ընտրվել հանդիպման վայրը։
Արցախից ծայր առած համաժողովրդկան շարժումը կարճ ժամանակում տեղափոխվեց Հայաստան։ Երևանի Ազատության ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց ցույցերն ի վերջո հանգեցրեցին Ղարաբաղյան շարժման մեկնարկին։
«Այդ օրը լրանում է հայ ժողովրդի Վերածնունդն ազդարարող նստաշրջանի 37 տարին։ Եվ այդ փառապանծ օրը հայը վերագտավ իր ինքնությունն ու ազգային հպարտությունը, կտրեց Խորհրդային շղթաները, հայտարարեց իր իրավունքը ազատ, ինքնուրույն ապրելու, Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին վերամիավորվելու մասին։ Արցախին սատարեցին Մայր Հայաստանում։ Սկսվեցին ազգային հուզումներ և հզոր ցույցեր։ Այդ օրը կոչեցինք Վերածնունդ և Ստեփանակերտի հրապարակը անվանափոխեցինք Վերածննդի»,-ասաց մեր զրուցակիցը։
Ժամանակներն անցել են, փոխվել են տրամադրությունները։ Շարժումից 37 տարի անց Արցախը գերության մեջ է։ Այվազյանն ասում է՝ այդ օրն ամեն հայ իր պարտքը պիտի համարի մասնակցելու խաղաղ հանրահավաքին, որին մասնակցելու են թե՛ արցախահայությունը և թե՛ մտահոգ հայրենակիցներ ՀՀ տարբեր մարզերից, ընդդիմադիր գործիչներ ու ՀԿ անդամներ։
«Հանրահավաքը կազմակերպում է «Միասին» շարժումը՝համանախագահներ Հրանտ Բագրատյանը, Արամ Սարգսյանն ու Նարինե Դիլբարյանը։ Հնչելու են ելույթներ ու կոչեր, նաև գեղարվեստական մաս ենք ներկայացնելու «Արցախի այաներ» համույթի մասնակցությամբ, հնչելու են ազգային երգեր»,-նշեց նա։
Աննա Այվազյանը նաև հորդորեց մասնակից դառնալ հանրահավաքին, որը միայն ոգեկոչման խորհուրդ ունի։
«Տարհանված լինել՝ չի նշանակում արցախցի այլևս չլինել։ Մենք կանք և փետրվարի 20֊ին, ժամը 17:00-ին բոլորին հրավիրում ենք Ազատության հրապարակ` ոգեկոչման հանրահավաքի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































