Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ երևույթին, հիանալի հասկանում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ամբողջովին ձախողել է: Ավելին, ակնհայտ է, որ մարդիկ տոտալ բոյկոտում են այս համակարգը, ինչի մասին է վկայում այս պահին հայտարարագիր լրացրած անձանց թիվը: Մեր տեղեկություններով, կառավարությունում, մեղմ ասած, անհանգստացած են հայտարարագրման տեմպերից. որքան էլ հընթացս որոշակի «պրոգրեսիայով» հայտարարագիր լրացնողների թիվը մեծանա, միևնույնն է, այս տարի հազիվ թե 20-30 տոկոսից ավելի լինի ընդհանուր թիվը:

Կառավարությունը փորձում է «արիշտա կախել» քաղաքացիների ականջից՝ այսպես կոչված «սոցիալական կրեդիտների վերադարձի» PR-ի միջոցով: Օրերս էլ մեծ պաթոսով հայտարարեցին, թե իբր «ընդլայնել» են դրա շրջանակը: Սակայն ակնհայտ է, որ մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը»: Նաև դրա վկայությունն է, որ մարդիկ նախընտրում են կանխիկ գործարքները, որոնց թիվն էապես մեծացել է: Խնդիրը որևէ բան թաքցնելը չէ, այլ այն, որ առօրյա, միմյանց միջև ընթացիկ փոխանցումները նախընտրում են կատարել կանխիկով՝ «շառիցփորձանքից» հեռու:

Առավել ևս, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Դեմ եմ հայտարարագրմանը» խորագրով ակցիաների շրջանակներում օրերս հանրամատչելի բացատրել էր, որ իշխանությունը մանիպուլացնում է՝ հայտարարելով, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն: «Հայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր։ Մյուս ԲՈԼՈՐ դեպքերում, եթե կա չհիմնավորված բանկային շարժ, այն լինի 20000, 150000, թե 500000 դրամ՝ ենթակա է հարկման»:

Նշենք, որ վերը նշված ակցիայի շրջանակներում արդեն մի քանի բավական մարդաշատ հանդիպում է եղել: Մեզ հետ զրույցում Սարգսյանը նշեց. «Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որպեսզի նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի հաջորդ իրազեկումհանդիպումը կլինի Գյումրու տարածաշրջանի բնակչության հետ՝ փետրվարի 19-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին 5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը (լուսանկար) Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Արդյոք մարտի 19-ին պետք է սպասել հզոր մագնիսական փոթորկի Մարտի 19-ին, 20-ին և 21-ին մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ Մաhացել է Արա Դեղտրիկյանը Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին 2024-2030 թվականների համար ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը պատրաստ կլինի այս ապրիլին. փոխնախարար ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Պավել Դուրովը հայտնել է, որ վերադարձել է Դուբայ Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ Կենսաթոշակները կբարձրանա՞ն Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիՊատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում Թշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Պուտինը տարակուսել է, թե ինչու են G7-ը «Մեծ» յոթնյակ անվանում ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոցԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ես այլևս երեխա չեմ, բայց դու չես հեռանա իմ սրտից. Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ ԶաքարյանՀայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն 5 օր գազ չի լինելու Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե Եթե գործող Սահմանադրությամբ ինքը վարչապետ չէ, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր, արդեն ընդունո՞ւմ է. Արծվիկ Մինասյան Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները «Ես, Արմենչիկը, Ձախ Հարութը ընկերներ ենք, մեր ամենօրյա շփումը ԱՄՆ-ում միշտ կա». Արման Հովհաննիսյան