Մեծ Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնման մասին։ Պատժամիջոցների ցանկում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Պավել Ֆրադկովը, գործարար Արտեմ Չայկան և Տեխնիկական և արտահանման վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Սելինը։
Նոր սահմանափակումների տակ են հայտնվել նաև «Ռոսատոմի» երկու կառույցներ՝ Սանկտ Պետերբուրգի «Կիրով-Էներգոմաշ» գործարանը և մոսկովյան «Ռոսատոմ Ադիտիվ Թեքնոլոջիս» ընկերությունը, հայտնում է DW-ն։
Պավել Ֆրադկովը Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Միխայիլ Ֆրադկովի որդին է, ով նախկինում զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնը։ Արտեմ Չայկան Հյուսիսային Կովկասում նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկայի որդին է, ով 2006-2020 թվականներին զբաղեցրել է Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնը։
Պատժամիջոցները ներառում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և ակտիվների սառեցում:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































