Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրերս քպական մեծամասնության կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օրենքը», չնայած իր մակերեսայնությանն ու օրենքի հետ որևէ առնչություն չունենալու հետ կապված մասնագիտական գնահատականներին, Հայաստանին դեռ լուրջ ու խորքային, ամենակարևորը՝ տհաճ անակնկալներ կմատուցի: Խոսքը, հասկանալի է, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգերին է վերաբերում: Շատ քաղաքագետների համոզմամբ, այն խնդիրներ է հարուցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում, որ առանց այդ էլ բավականին խաթարված են՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած «քաղաքականության» հետևանքով:

Բայց հարցը միայն դա չէ: Առանցքային պահերից մեկն այն է, որ այդ, կներեք արտահայտության համար, օրենքի ու, առհասարակ՝ «ուռա՜, գնում ենք դեպի Եվրամիություն» տրամադրությունների գեներացիան ժամանակավրեպ են: Այդ «Եվրաքվեն» ու դրան շաղկապված քաղաքական «խաղերը» դուրս են մնում համաշխարհային մասշտաբով դիտարկվող ու արդեն ընթացող զարգացումների կոնտեքստից ու խորքային ուղղվածությունից:

Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ում ժողովուրդը գերադասեց ընտրել «նախկիններին», ու Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ: Դոնալդ Թրամփը ընտրվեց այն պատճառով, որ աշխարհում ավարտվում կամ մարման նիշի վրա է, այսպես ասված, էքսպանսիոն լիբերալիզմի ժամանակաշրջանը: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի բազմաթիվ «ուղենիշային» պետություններում հասարակությունները, հարկատուները, էլիտաները հոգնել, ձանձրացել ու հիասթափվել են «համաշխարհային հեղափոխության» (վայրագ լիբերալիզմի, ազգությունները, սեռերը, կրոնական, ընտանեկան արժեքները լղոզող «գաղափարախոսության») տարածումից: Այն բերել է ու բերում է նորանոր ընդհարումների, աղետների, տնտեսական անկումների, սոցիալական վիճակի վատթարացման, նորանոր ներքին խնդիրների:

Խորհրդային Միությունում 1970-80-ական թվականներին ապրած ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ կարող են պատկերացնել ընթացիկ վիճակը: Զուգահեռները բավականին ցայտուն են՝ չնկատելու համար: Այն ժամանակաշրջանում (տեսածները կհիշեն, իսկ երիտասարդները կարող են «գուգլել») ԽՍՀՄ-ը բավականին լուրջ ծախսեր էր անում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հեռավոր Արևելքի, առհասարակ՝ «երրորդ աշխարհի» երկրներում տարակերպ կոմունիստական շարժումների աջակցելու, պատկերավոր ասած՝ «Կորեայի որբերին կերակրելու» վրա: Դա հետագայում բավականին ծանր արձագանք ստացավ ԽՍՀՄ-ում՝ պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների տոտալ դեֆիցիտի ու, դրանով պայմանավորված, խորքային դժգոհությունների տեսքով: Չենք պնդի, որ ԽՍՀՄ-ն ու, այսպես ասած, «սոցիալիստական ճամբարը» հենց այդ պատճառով փլուզվեցին, բայց դա ազդող լուրջ գործոններից մեկն էր, անկասկած:

Հիմա մոտավորապես նույն բանը կատարվեց հավաքական Արևմուտքի հետ. սանձազերծելով ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն անխուսափելիորեն վերաճեց լայնածավալ պատերազմի, Արևմուտքը ահռելի միջոցներ ներդրեց այնտեղ կրակը թեժ պահելու վրա: Միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ: Այո, պատերազմների վրա հարստացող նեղ խմբակները հարստացան, բայց ժողովուրդներն ու հասարակությունները, յուրաքանչյուրն իր չափանիշներով, սկսեցին ավելի ու ավելի վատ ապրել, ավելի «ձգել գոտիները»: Ու այդ ամենը... հանուն տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու ընթացող, իրենց համար անհասկանալի ինչ որ պատերազմի կամ դիմակայության համար:

Այնպես որ, երբ Թրամփը հայտարարում է, որ իր գերխնդիրը առաջին հերթին Ամերիկան է, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Էքսպանսիոն կամ, եթե կարելի է այդպես ասել, «տրոցկիստական մոտեցումներով» լիբերալիզմին փոխարինելու է գալիս «ներհայեցման» ժամանակաշրջանը: Նկատի ունենք, որ պետությունները, գերտերությունները, նրանց քաղաքական, տնտեսական էլիտաները հարկադրված են իրենց ուշադրությունը սևեռել ներքին տնտեսական, սոցիալական, առողջապահական, բարոյահոգեբանական, կրթական խնդիրների վրա:

Նույն Թրամփը, օրինակ՝ ասում է, որ Եվրոպան պետք է մտածի այն մասին, թե ինչպես ինքը իրեն պաշտպանի: Գործնականում ասում է, որ եթե ուզում են շարունակել ուկրաինական պատերազմը, ապա խնդիր չկա, թող շարունակեն, բայց... իրենց միջոցներով ու ռեսուրսներով: Իսկ Եվրոպան տնտեսապես բավականին արնաքամ է եղել: Եվրոպական տնտեսության երբեմնի առյուծ Գերմանիան, զրկված ատոմային էներգետիկայից ու ռուսական գազից, բավականին խեղճացել է: Ու, ի դեպ, թե՛ Գերմանիայում, թե՛ Ֆրանսիայում սպասվում են անխուսափելի իշխանափոխություններ:

Կանխատեսելի է, որ եվրոպական խոշոր տերություններում էլ իշխանության կգան «ազգային» ուժեր, որոնց հուզող առաջնային խնդիրները կլինեն իրենց քաղաքացիների բարեկեցությունը, իրենց տնտեսությունները նորմալ վիճակի բերելը, այլ ոչ թե այն, թե քանի սեռ կա, կամ սեռափոխված մարզիկները մասնակցե՞ն ինչ-որ մրցումների, թե՞ ոչ, կամ տրանսգենդերների գովազդային արշավ հովանավորեն:

Միանգամայն օրինաչափ է, որ նման պայմաններում Թրամփ – Պուտին սպասվող հանդիպումը փորձագետներն արդեն կնքել են «Յալթա-2» (ակնարկվում է Երկրորդ աշխարհամարտի վերջին մոտ՝ 1945 թ. փետրվարի 4-11-ը դաշնակից երեք տերությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ նրանք կայացրեցին հետպատերազմական աշխարհում ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները) կոնֆերանս: Եվ ահա, նման մի իրավիճակում, երբ գերտերությունների միջև ազդեցության գոտիների վերաճշտման գործընթացներ են սպասվում, երբ խոշոր տերությունները հարկադրված են կենտրոնանալ իրենց ներքին խնդիրների վրա, մեկ էլ Հայաստանն է բացում դահլիճի դուռը, փուչիկներով կայտառ ներս է մտնում ու ասում. «Բարև ձեզ, ահա և՝ ես...»:

Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է վազել արդեն մեկնած ճեպընթաց գնացքի հետևից, ըստ որում՝ հետապնդում է «կաղ էշ» հեծնած:

Դա, ի դեպ, վստահ ենք, որ շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ է խրախուսում «դեպի Եվրամիություն» էժանագին բեմականացումը: Դրա հնարավոր նպատակներն էլ են, ի դեպ, անկհայտ. նախ՝ խաղում է ներքին լսարանի ու պարզունակ ընկալումներ ունեցողների տրամադրությունների վրա, երկրորդ՝ շարունակում է դրանով ազդել Ռուսաստանի նյարդերի վրա, ի լրումն՝ իրեն բնորոշ պարզունակ մոտեցումներով կարծում է, որ կարող է այդ «եվրոխաղը» ինչոր տեղ սաղացնել նույն Ռուսաստանի վրա: Կարճ ասած՝ էլի մակերեսային, պարզունակ մոտեցումներ ու ակնկալիքներ են, որոնք միգուցե (այն էլ՝ մեծ վերապահումով) կարող են պահի տակ ինչոր բան տալ անձամբ Փաշինյանին, բայց թե՛ ընթացիկ, թե՛ հեռանկարային առումներով բացարձակապես ոչինչ չեն տալու Հայաստանին: Հակառակը՝ եղած խնդիրներն էլ ավելի են խորացնելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը (լուսանկար) Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Արդյոք մարտի 19-ին պետք է սպասել հզոր մագնիսական փոթորկի Մարտի 19-ին, 20-ին և 21-ին մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ Մաhացել է Արա Դեղտրիկյանը Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին 2024-2030 թվականների համար ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը պատրաստ կլինի այս ապրիլին. փոխնախարար ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Պավել Դուրովը հայտնել է, որ վերադարձել է Դուբայ Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ Կենսաթոշակները կբարձրանա՞ն Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիՊատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում Թշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Պուտինը տարակուսել է, թե ինչու են G7-ը «Մեծ» յոթնյակ անվանում ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոցԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ես այլևս երեխա չեմ, բայց դու չես հեռանա իմ սրտից. Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ ԶաքարյանՀայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն 5 օր գազ չի լինելու Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե Եթե գործող Սահմանադրությամբ ինքը վարչապետ չէ, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր, արդեն ընդունո՞ւմ է. Արծվիկ Մինասյան Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները «Ես, Արմենչիկը, Ձախ Հարութը ընկերներ ենք, մեր ամենօրյա շփումը ԱՄՆ-ում միշտ կա». Արման Հովհաննիսյան Նիկոլը ձգտում է օր առաջ ստանալ Էրդողանի հովանավորությունը․ Մենուա Սողոմոնյան