Արցախի ԱԺ-ն էնպիսի հայտարարություններ էր ընդունում, մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Ալեքսանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերթական անգամ Արցախի իշխանություններին մեղադրեց նրանում, որ Արցախի հայաթափումից առաջ Ադրբեջանի հետ չեն բանակցել, Սոֆիա չեն մեկնել:
«Ես չեմ հասկանում, թե ոնց է այս արտահայտությունը վերափոխվել նրան, որ ԱԺ նախագահը մեղադրել Արցախի ժողովրդին չկռվելու մեջ, բնավ, խոսքը բնավ դրա մասին չէ: Խոսքը նրա մասին է, որ երբ ՀՀ իշխանությունը կոչ էր անում Արցախի իշխանություններին, որ գնան Սոֆյա բանակցելու, որ արցախցի լրագրողը չգա ու Հայաստանի ազգայի ժողովում մեզ չհարցնի՝ երբ եմ ես վերադառնալու Արցախ: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովն այնպիսի տեքստեր, հայտարարություններ էր ընդունում, մեկ-մեկ թվում էր, հեսա արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու, այ էդ ոճի տեքստեր էին ընդունում, մեզ թուրք, դավաճան էին ասում եւ այլն, եւ այլն: Ասում էինք՝ ժողովուրդ ջան, մեզ ինչ ուզում եք ասեք, բայց գնացեք բանակցելու հանուն էդ մարդկանց: Մեզ ասում էին՝ մեզ ստեղ պահող կա, մեզ մատով չեն կպնի, ի՞նչ եղավ. ՀՀ եւ ԼՂ ժոովրդի հարկերով գնված քանի միլիոն դոլարի զենք թողեցին Ադրբեջանին, բանտիկները վրան, յուղը վրան, փայլեցրած, մի հատ էլ լկտիություն ունեն դրանից հետո ինչ-որ բաներ են անում»,-ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը գտնում է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պառակտիչ չէ, քանի որ այն ուղղված էր կոնկրետ մարդկանց՝ «15-20 հոգանոց խմբակի, որոնց լավ գիտեն արցախցիները»:
«Իսկ եթե Սամվել Շահրամանյանը ուզում է հասկանա, թե ինչն է հատկապես նվաստացնում ԼՂ ժողովրդի պայքարը, թող մի հատ իրենց շուրջբոլորը նայեն, իրենց ունեցվածքները նայեն, թող նայեն՝ ինչ վիճակում է ԼՂ ժողովուրդը ու հասկանան: Թող մտածեն, ոնց է ստացվել՝ էդքան ամրդ անտեղ, անտուն է, իսկ իրեց մերձավոր շրջապատը հիմա ՀՀ խոշոր կառուցապատողների ցանկում է: Ես կարծում եմ, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը հնարավորինս շուտ պետք է անդրադառնա էս խմբավորումներին»,-ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































