Երևան, 19.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մե՛րս, գիտեմ, որ ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես». Հրաչ Մահտեսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխատասեր էր շատ, փոքրիկ գյուղատնտես էր: Խելացի էր, կարգապահ, պարտաճանաչ, բայց սովորել չէր սիրում: Գյուղատնտեսությունից, հողագործությունից գաղափար ուներ: Գործի մեջ աշխույժ էր, իսկ ընդհանրապես շատ հանգիստ ու լուրջ էր: Փոքր տարիքից կարծես մեծ մարդ լիներ, կարող էինք իրենից խորհուրդ հարցնել տարբեր հարցերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալմաստը՝ Հրաչի մայրիկը:

Հրաչը ծնունդով Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղից է: Հաճախել է գյուղի դպրոցը: Մայրիկն ասում է՝ որդին շատ էր սիրում իր դասղեկին: «Նա ֆիզիկա էր դասավանդում, Հրաչն էլեկտրականությունից հասկանում էր, այդ առարկան էլ սիրում էր: Եթե մտքին դներ, կսովորեր, կարդում էր, բայց շատ քիչ: Վարորդական իրավունք ստանալու համար հաճախեց Գյումրիի ԴՕՍԱԱՖ ավտոդպրոց, որպեսզի ծառայության վայրում վարորդ լիներ: Հարյուրավոր երեխաներ են եղել, 150 երեխայից քննությունն առաջինն ինքն է հանձնել ու առաջինն էլ դրական գնահատական ստացել: Եթե ցանկանում էր, անում էր, եթե չէր ուզում, ուղղակի չէր անում»: Դպրոցն ավարտելուց հետո Հրաչն ուսումը շարունակել է ԴՕՍԱԱՖ-ում: «Վերջին քննությունը դեկտեմբերի 12-ին էր, ուրախզվարթ զանգեց, թե զինկոմիսարիատից են կանչել: Ես աշխատանքի էի, ասացի՝ լավ, դու գնա: Կրկին զանգեց, որ ծանուցագիր են տվել դեկտեմբերի 24-ի համար: Մտածում էի, որ գոնե Նոր տարին միասին կդիմավորենք, հետո կզորակոչվի: Բայց Հրաչս այլ կերպ էր մտածում. Մա՛մ, զորացրվելուց Նոր տարուն արդեն տանը կլինեմ, միասին կդիմավորենք»: Կարծես հաշվարկած լիներ ամեն ինչ»:

Բանակից վերադառնալուց հետո Հրաչի բոլոր նպատակները կապված էին գյուղի ու գյուղատնտեսության հետ: Նա շատ ու շատ երիտասարդների նման չէր ձգտում դեպի քաղաք: «Գյուղից դուրս ապրելու մասին չէր էլ մտածում, գյուղատնտեսությամբ էր ուզում զբաղվել, կարտոֆիլի և ցորենի արտեր մշակել: Անգամ երբ փոքր էր, ասենք, կովը հորթ պիտի ունենար, իրեն ամեն ինչ հետաքրքիր էր, պետք է գար, նայեր: Հավ, սագ, բադ... թռչունների հանդեպ էլ անտարբեր չէր: Ի տարբերություն Հրաչի, փոքր եղբայրը սեր չունի գյուղատնտեսության հետ, կարծես ձգտի դեպի քաղաք: Հրաչիս երազանքը գյուղի սկզբնամասում մեծ տուն կառուցելն էր, անգամ նշում էր՝ եթե այդտեղ չապրեմ էլ, պետք է այդ տունը կառուցեմ, որ բոլորն ասեն՝ դա Հրաչի տունն է: Երբ հետո իրեն գտանք, այդ տեղում էլ եղավ իր «տունը», որտեղ նրա երազանքի իրական տունը պիտի կառուցվեր»:

2019 թ. դեկտեմբերի 24-ին Հրաչը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Սյունիքի մարզի Ագարակի զորամասում, սակրավորների վաշտում վարորդ էր: «Սիրով մեկնեց ծառայության, նույն սիրով էլ ծառայում էր, մեկ օր չդժգոհեց, մեկ օր չասաց՝ այսինչ բանը վատ է, իր համար միշտ ամեն ինչ կարգին էր: Իրենք սահման շատ չէին բարձրանում, քանի որ սակրավորներ էին, անհրաժեշտ գործողությունների ժամանակ նոր բարձրացնում էին դիրքեր: Հրաչն ասում էր. «Տղեն պիտի ծառայի, տղեն իր տունը սիրում է, երբ դիրքում է կանգնում: Դիրք կանգնող տղեն նոր հասկանում է, որ իր ընտանիքն ու տունը սիրում է, դա լրիվ ուրիշ զգացողություն է»: Իրենց վաշտի տղաներով մեկ ընտանիքի նման էին, նկարներ ու տեսանյութեր էին ուղարկում, 18 հոգով կարծես եղբայրների պես լինեին, կապված էին իրար հետ»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Ինչպե՞ս Մեղրիում ծառայող սակրավորների վաշտը հայտնվեց մարտի դաշտում: «Պատերազմի սկսվելուց երկու-երեք օր անց սկսեցին իրենց զորամասից զինվորներին տեղափոխել Արցախ: Իրենց էլ էին վաշտով տարել պատերազմ: Հիմնական հարցն էր՝ իրենք սակրավոր են, ի՞նչ են անելու ռազմի դաշտում, զենք բռնել չգիտեին: Իրենց վաշտի հրամանատարը գնդի հրամանատարին ասել էր՝ իմ երեխեքն ի՞նչ են անելու: Արձագանքել էր՝ պատերազմ է, հրաման է, պետք է կատարեք: Տղաներն անգործ չէին մնացել պատերազմի դաշտում, կռվել էին: Հոկտեմբերի 4-ին Կուբաթլուում ընկել էին շրջափակման մեջ: Ասում էր՝ չորս կողմից թուրքերն էին, մեջտեղում՝ մենք: Չգիտեմ էլ, թե ոնց էին այդտեղից դուրս եկել: Այդ օրը զանգել էր՝ մա՛ ջան, որ մեզ այսօր բան չեղավ, էլ ոչ մի բան չի լինի: Այդ օրերին, եթե անգամ չէր զանգում, գրում էր, որ լավ է, «դուք լավ եղեք, չմտածես»: Կարևորը՝ գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է: Անգամ չէինք ուզում, որ զանգեր, վախ կար, որ իրենց ինչ-որ բան չպատահի, կարևորն իր հեռախոսը հասանելի էր կամ նամակ էր գալիս, բայց մյուս կողմից էլ չէի պատկերացնում, որ, հնարավոր է, հեռախոսն ուրիշի ձեռքում հայտնված լինի»: Տղաները եղել են Կուբաթլուում, Ջրականում, Հորադիզում, Հադրութում:

Հրաչի ու մայրիկի վերջին զրույցը եղել է «դեպքի» օրը՝ հոկտեմբերի 9-ին: «Ցերեկը ժամը երկուսն էր, տանն էի, խոսեցինք բավականին երկար: Իմ անհանգստություններին արձագանքում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց զգում էի, որ իր նման չէ: Փաստորեն, իրենց տեղափոխում էին, և տղաները գիտեին, որ վերադառնալու հավանականությունը շատ քիչ է: Այդ օրը զրույցի ժամանակ ինձ ասաց՝ լսե՛, մե՛րս: Ինձ երբեք նման կերպ չէր դիմում, զարմացա: Ասաց. «Գիտեմ, որ դու ուժեղ ես, Անդոյիս լավ կպահես, դու Անդո ունես, ուրիշները դա էլ չունես»: Արձագանքեցի՝ Հրա՛չ, ի՞նչ ես խոսում: Մենք այնքան լավ էինք իրար հասկանում, կես խոսքից, անգամ կարելի է ասել մեկ հայացքից: Այդ խոսքերից հետո ես լսեցի, որ իրեն կանչում էին, ասաց՝ լավ, մա՛ ջան, գնացի, արդեն ուշ է: Ու խոսքի մեջ ասաց, որ հեռախոսը լիցքավորում չունի, գուցե չզանգի, չանհանգստանամ: Այդ օրն էլ զանգ չեղավ: Հոկտեմբերի 10-ին շատ անհանգիստ էի, տեղս չէի գտնում, վատ զգացողություն ունեի: Հոկտեմբերի 11-ի առավոտյան իրենց անունները կարդացինք»:

Հրաչը զոհվել է հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի հատվածում: Օրեր անց Հրաչը «տանն էր»: «Այդ մի քանի օրն իրեն ամենուր փնտրել եմ: Հետո իմացանք, որ իրենց ամբողջ վաշտին տեղափոխել են Հերացի, բոլորի անունները գրված էին, գտնելու դժվարություն չենք ունեցել: Իրենց վաշտից բոլորը զոհվել էին, բացառությամբ մի տղայի, նրա զույգ եղբայրը ևս զոհվել է, իսկ նա «Ուրալի» հետևի մասում՝ բաց տեղն է նստած եղել, երբ ԱԹՍ-ն հարվածել է, հարվածի ալիքը իրեն հեռու է գցել, և նա ողջ է մնացել: Իրենց վաշտից ողջ է մնացել նաև ծառայության պետը»: 2021 թվականին տղաների զոհվելու դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տիկին Ալմաստի խոսքով, մինչ օրս դատական նիստերը շարունակվում են:

Ապրելու ուժի մասին: «Հրաչից հետո շատ ծանր հոգեվիճակում էի, երկու տարի անտանելի ապրումների մեջ էի: Մի օր փոքր տղաս եկավ. «Մա՛ ջան, ես չգիտեի, որ դու մենակ Հրաչին ես ունեցել, բա ինձ ո՞ւմ ես թողնում»: Ու ես ինձ հավաքեցի, հասկացա, որ տղաս մենակ է մնալու: Իրենց հայրիկը մահացել է, եղբայրը չկա, չեմ կարող որդուս մենակ թողնել»:

Հ. Գ.- Հրաչ Մահտեսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Ազատանում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարտի 19-ին լույս չի լինելու․ հասցեներ Հայտնի են Հայաստան-Վրաստան խաղի մրցավարները Հրդեհ անասնագոմի տանիքում. այրվել է 2500 հակ անասնակեր Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին 5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՆԳՆ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Ավելի քան 100 մարդ հիվանդացել է լողափում խորհրդավոր փրփուրի պատճառով Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը (լուսանկար) Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Արդյոք մարտի 19-ին պետք է սպասել հզոր մագնիսական փոթորկի Մարտի 19-ին, 20-ին և 21-ին մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ Մաhացել է Արա Դեղտրիկյանը Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին 2024-2030 թվականների համար ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը պատրաստ կլինի այս ապրիլին. փոխնախարար ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Պավել Դուրովը հայտնել է, որ վերադարձել է Դուբայ Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ Կենսաթոշակները կբարձրանա՞ն Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիՊատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում Թշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Պուտինը տարակուսել է, թե ինչու են G7-ը «Մեծ» յոթնյակ անվանում ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոցԵս այլևս երեխա չեմ, բայց դու չես հեռանա իմ սրտից. Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ ԶաքարյանՀայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն 5 օր գազ չի լինելու Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե