Ֆրանսիայում հայտարարել են, որ Թրամփը ցանկանում է քանդել ԵՄ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վանսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում հաստատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Եվրամիությունը ոչնչացնելու ցանկությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը։
«Հաստատում, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է ոչնչացնել ԵՄ-ն. Նա գիտի, որ սա խորը պետության, կոռուպցիայի ու պատերազմի բույնն է», — գրել է նա։
Ֆիլիպոն հիշեցրել է, որ համաժողովում Վանսը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել աշխատել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հետ, իշխանություն տալ նրան և լսել իր քաղաքացիների կարծիքը։
Ֆրանսիացի քաղաքական գործչի խոսքով՝ AfD-ն Գերմանիան տեսնում է Եվրամիության կազմից դուրս։ Աջակցելով այս կուսակցությանը և եվրոպական երկրների ազգային ինքնիշխանությանը, Թրամփը և նրա թիմը ցանկանում են ոչնչացնել ԵՄ-ն, ընդգծել է Ֆիլիպոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































