Երևան, 22.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru–ն ««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵՄ անդամակցության հայաստանյան նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալ յանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը ստանա ԵՄ անդամի կարգավիճակ։ «Մեզ սպասում են Եվրամիությունում։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրամիության համար։ Եվ Եվրամիությունը նույնպես պետք է Հայաստանին, ինչպես մյուս միություններին», -շեշտել է Հայաստանի արդարադատության նախկին նախարարը՝ ԵՄ-ին երկրի անդամակցության արևմտամետ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Երևանի նկատմամբ ԵՄ դիրքորոշումը, ի թիվս այլ բաների, արտահայտված է իրավական փաստաթղթերում։ Որպես օրինակ նա բերել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։

Այնուամենայնիվ, չնայած ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախաձեռնողների լավատեսությանը, Երևանի անդամակցությունը Եվրամիությանը մնում է մեծ հարցականի տակ։ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու նպատակով Հայաստանն արդեն դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, չնայած դրան, Հայաստանը Եվրոպայում ողջունելի չէ։ Իսկ երկրի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ, վստահ են քաղաքական փորձագետները։

Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով, սկզբից Երևանը պետք է ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ և սկսի բանակցությունները բոլոր պայմաններով։ «Հայաստանը ճանապարհի հենց սկզբում է, եթե այդ ճանապարհը տանում է ինչ-որ բանի։ Դա գաղափարական հայտարարություն է, ոչ թե կոնկրետ պլաններ»,-նշել է քաղաքագետը՝ մեկնաբանելով Փաշինյանի և նրա համախոհների՝ ԵՄ մոտալուտ անդամակցության երազանքները։

Ի դեպ, դեռ 2024 թվականի գարնանն է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրամիությանն «արդեն այս տարի»։ Սակայն տարին ավարտվեց, բայց «հրաշքը» այդպես էլ չկատարվեց:

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, թե Մոսկվան սպասում է, որ Երևանը տեղեկություն տրամադրի ԱՄՆի և ԵՄի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի իշխանությունները չեն զարմանա, եթե իմանան Արևմուտքի կողմից Հայաստանի ռուս խաղաղապահներին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով փոխարինելու ծրագրերի մասին:

Ի դեպ, 2024 թվականի ապրիլին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Արևմուտքին Հայաստանը «Հարավային Կովկասում ֆորպոստ» դարձնելու մեջ՝ նշելով ստեղծված իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները։ Այսպիսով, Հայաստանի համար «երկու կրակի արանքում» հայտնվելու ռիսկը բավականին մեծ է։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շանսերը ցածր է գնահատել։ «Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին ինտեգրվել չի ստացվի, դրա համար տնտեսությունը պետք է բարձրացվի եվրոպական մակարդակի և համապատասխանի որոշակի չափանիշների։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքը նրան ինչոր բան կխոստանա, բայց Հայաստանի համար ԵՄ անդամակցություն չի լինի»,-վստահ է փորձագետը։

Ըստ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի, ամենաշատը, որ սպասում է Երևանին, հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, ինչպես նաև «Ռուսաստանի հետ դավաճանության մեջ Արևմուտքի կասկածների վերացումը»։ «Հայաստանին ԵՄ չեն ընդունի, եթե մտածենք այդ թեմայի շուրջ, ապա ԵՄին անդամակցելն ինքնին ոչինչ չի նշանակում»,-նշել է պատգամավորը։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի համար դժվար կլինի մշտապես երկվեկտոր քաղաքականություն պահպանել, այն է՝ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի, իսկ հետևանքները Հայաստանի համար կարող են բավականին սարսափելի լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ռեսուրսային բազայի պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել ձեռնարկությունը, մենք հենց դա էլ անում ենք. ԽուդոլիԱդրբեջանի հետ սահմանազատումը ապօրինի է եղել․ Ավետիք ՔերոբյանՋուր չի լինի մինչեւ երեկո․ հասցեներԻնչով ու ինչու է շինարարական մատիտը տարբերվում մյուս մատիտներից. «Փաստ»Արսեն Թորոսյանից փախչում են նույնիսկ իր տեղակալները Վահագն Խաչատուրյան, Ալիևին շնորհակալություն հայտնելուց, քծնելուց առաջ որդեկորույս ծնողներին նայի ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիանՎահագն Ալեքսանյան, կարո՞ղ ա մոռացել ես, որ ձեր ՔՊ-ական կառավարության 7 տղամարդ նախարարից 5-ը չեն ծառայել ու չծառայածների բանակը Նիկոլ Փաշինյանն ա գլխավորում. Արմեն Աբովյան«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմացՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆՎԱՐԻ).«Արյունոտ կիրակին», «Շինգլ» գործողությունը, ԱՊՀ կանոնադրության ընդունումը. «Փաստ»1500 դրամի մարտահրավերը․ բաց կոչ Հայաստանի ինֆլուեսերներին և բլոգերներին «Ձեր մեկ օրը նրանց ամբողջ կյանքն է»․ Հրայր ԿամենդատյանՏարօրինակ զարգացումներ Մասսյացոտնի թեմի շուրջ Միջազգային իրավունքի համակարգը չի գործում, աշխարհում խոսում է ուժը․ Աննա ԿոստանյանԱնհրաժեշտ էին մեծաթիվ զոհեր՝ Շուշիի հանձնումը լեգիտիմացնելու համար․ Արամ ՊետրոսյանԱվելի շատ խորհրդանշական, քան ռազմավարական. որքանո՞վ են լուրջ Վաշինգտոնի մտադրությունները. «Փաստ»Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից. Նարեկ ԿարապետյանՁեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է․ մարզադպրոցի տնօրենը՝ Ծառուկյանին ՔՊ-ում ծանր են տարել կուսակից պատգամավորուհու պատիժը Կարապետյան ընտանիքի համար կրթությունը միշտ առաջնային է եղել Հայաստանի ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր. «Փաստ»Փաշինյանը գնում է պետական պարտքը եռապատկելու ուղղությամբ Ինչով ու ինչու է շինարարական մատիտը տարբերվում մյուս մատիտներից. «Փաստ»«Ուզում էր կոնսերվատորիայում սովորել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին». Հունան Մանվել յանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մատաղիս-Թալիշ հատվածում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. «Փաստ»Տղամարդը ջրի փոխարեն էներգետիկ ըմպելիքներ է խմել և կաթվածով հոսպիտալացվելՎտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ»Մեկնարկում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի մրցույթը«Մեր Ձևով»-ի ծրագիրը հիմնված է այն լուծումների վրա, որոնք կարող են իրական փոփոխություն բերել ՀայաստանումՎերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»Թույլ մի տվեք ձեզ մոլորեցնել․ Հայաստանում կատարվողը իրավական հիմք չունի30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին էՌուբլու և դոլարի փոխարժեքն այսօրՌեժիմի նյարդային շարժումները ի ցույց են դնում սրանց մտքի սնանկությունն ու դատարկությունը․ Աբրահամյան Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»Ինչպես սանձել յոդը. Գիտնականները գտել են պերովսկիտային արևային մարտկոցները պաշտպանելու միջոց«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մոր աղոթքը Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Կատարել եմ իմ երազանքի վիրահատությունը․ Թամարա Գևորգյան «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայի» հետ Անահիտ Կիրակոսյանը նոր հրապարակում է կատարել 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար Մոլորակների շքերթը այսօր կհասնի իր գագաթնակետին․ Լևոն Ազիզյան «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Արագածոտնի թեմը հրավիրում է Ապաշխարության և Բժշկության միասնական աղոթքի Հայաստանի իշխանությունները միտումնավոր թալանում են ժողովրդին. բնակչության գրպանից ամեն օր ավելի քան 500 միլիոն դրամ է կորզվում