Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Բերդ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Գեղարոտ-Ալագյազ ավտոճանապարհին, Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում առկա է մերկասառույց։
Դիլիջանի ոլորաններին, Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



















































