Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայրական մեր հորդորն է, որ միշտ վառ պահեք հավատքի լույսը ձեր հոգիներից ու հարկերից ներս․ Վեհափառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Ոսկան աբեղա Ոսկանյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Մանուկ Հիսուս եկավ որպես խաղաղության իշխան՝ մարդկանց փոթորկահույզ սրտերի մեջ սերմանելու երկնային խաղաղությունը: Նա եկավ որպես աշխարհի Փրկիչ՝ փրկելու համար աստվածաստեղծ մարդ արարածին և իր նվիրական առաքելությամբ կամրջելու երկինքն ու երկիրը»։

Վերջում Հայր Ոսկանը պատգամեց հավատացյալ ժողովրդին անվարան գնալ Տիրոջ կենսատու ու անմար Լույսին ընդառաջ և աղոթել նաև բոլոր այն ամուսնական զույգերի համար, որոնք իրենց կյանքը սկսում են տերունական լույսի, խաղաղության ու փրկության ապավինությամբ:

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Օրվա խորհուրդի խաչքավորն էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը։

Տոնի առիթով Նորին Սրբությունն իր Հայրապետական օրհնությունն ու մաղթանքները բերեց նորապսակներին՝ նշելով, որ Տեառնընդառաջին ամենքս Սուրբ Սիմեոն Ծերունու նման փառավորում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ամրապնդում վճռականությունը Տիրոջն ընդառաջ ելնելու, միշտ Տիրոջ հետ լինելու և ապրելու ու ընթանալու Աստծո կամքի համաձայն։

Հայոց Հայրապետն ընդգծեց, որ տոնի նախօրեին, ժողովրդական ավանդության համաձայն, նորապսակները համախմբվում են իրենց ընտանեկան օջախներում, խարույկ վառում և բերկրանքով ու ցնծությամբ տոնախմբում Տեառնընդառաջը։ Այս խորհրդին համահունչ Տեառնընդառաջի տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր, որպեսզի եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի նոր ամուսնացած զույգերը օրհնություն ստանան, և Տիրոջ առատ շնորհները բաշխվեն իրենց ընտանիքներին։

Դիմելով նորապսակ զույգերին՝ Նորին Սրբությունն ասաց. «Այս օրհնյալ պահին Մենք Մեր ջերմ շնորհավորանքն ենք բերում բոլոր նորապսակ զույգերին և մաղթում երջանկություն, սիրառատ ընտանեկան կյանքի երկար տարիներ։ Թող Տերը պարգևի ձեզ բազում արժանավոր զավակներ և պահպանի ամենքիդ Իր շնորհների և Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո։ Հայրական Մեր հորդորն է, որ միշտ վառ պահեք հավատքի լույսը ձեր հոգիներից ու հարկերից ներս, ապրեք Սիմեոն ծերունու բարեպաշտությամբ՝ ձեր սրտերում հանապազ կրելով սերը Աստծո, հայրենիքի և միմյանց հանդեպ»։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Սուրբ Պատարագին մասնակից նորապսակ զույգերին և Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի։

Հայոց Հովվապետը, մեկ անգամ ևս իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ երիտասարդներին, գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարի ընդունելության են արժանացել նաև աշխարհական նորապսակ հայորդիները։

Նորին Սրբությունը հորդորեց նորապսակ զույգերին ապրել սիրով ու ավետարանական ոգով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Հայոց Հայրապետը մաղթեց նաև, որ Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտական ներկայություն լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:

Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Օդի ջերմաստիճանը կնվազի 13 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում տասից ավելի «տուժողներ» են ցուցմունք տվել Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Պուտինը Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը (լուսանկար) Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր Արդյոք մարտի 19-ին պետք է սպասել հզոր մագնիսական փոթորկի Մարտի 19-ին, 20-ին և 21-ին մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մի-28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են. ՌԴ ՊՆ Մաhացել է Արա Դեղտրիկյանը Նոր մանրամասներ՝ Ապարանի ծեծկռտուքից. վիրավորի եղբայրը, որ ՀՀ ՊՆ ծառայող էր, մահացել էր տարիներ առաջ ՀՀ ՊՆ-ն՝ սահմանին տիրող իրավիճակի մասին 2024-2030 թվականների համար ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը պատրաստ կլինի այս ապրիլին. փոխնախարար ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է․ Արթուր Սողոմոնյան Հայաստան մասնակցում է «Կինոյի լաբորատորիա» կրթական ֆորումինՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Պավել Դուրովը հայտնել է, որ վերադարձել է Դուբայ Տավուշի մարզպետը հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ Կենսաթոշակները կբարձրանա՞ն Դժգոհ ենք այս իշխանությունից, համատարած թանկացումներ են. քաղաքացիՊատանեկան արթրիտ ունեցող երեխաներին թանկարժեք դեղերը տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում Թշնամու կամակատար այս վարչախմբի ծրագրերը պետք է խափանել. Դավիթ ՍարգսյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանԱրագածավանում սուգ է. ավտովթարից մահացել են պապը, տատը և թոռնիկը Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի Երևանն ու Բաքուն ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները. Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Պուտինը տարակուսել է, թե ինչու են G7-ը «Մեծ» յոթնյակ անվանում ԴԵ՛Մ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆԸ. Նաիրի Սարգսյանի հանդիպումը՝ Էջմիածնում Հին գերեզմանների մոտից 17-ամյա տղան մահացած տեղափոխվել է հիվանդանոց. մարմնի վրա դանակի հարվածի հետքեր են եղել Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Աշխարհի գավաթի երրորդ փուլին Բաքուն մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադեն հայտնել է Խաղաղության պայմանագիրը ստորագրելու պայմանը Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները․ Զաքարյան 17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոցԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար Ես այլևս երեխա չեմ, բայց դու չես հեռանա իմ սրտից. Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է հոր՝ Բեդրոս Կիրկորովի մահվան մասին Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ ԶաքարյանՀայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ. «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն 5 օր գազ չի լինելու Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին Ուկրաինան ակտիվ գնդակոծում է Բելգորոդը, իրավիճակը ծանր է (տեսանյութ)Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե Եթե գործող Սահմանադրությամբ ինքը վարչապետ չէ, բա ո՞վ է, ուզուրպատո՞ր, արդեն ընդունո՞ւմ է. Արծվիկ Մինասյան Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները «Ես, Արմենչիկը, Ձախ Հարութը ընկերներ ենք, մեր ամենօրյա շփումը ԱՄՆ-ում միշտ կա». Արման Հովհաննիսյան Նիկոլը ձգտում է օր առաջ ստանալ Էրդողանի հովանավորությունը․ Մենուա ՍողոմոնյանՔծնանքի «նուրբ արվեստը»՝ ՀՖՖ նախագահի կատարմամբ Մատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում