Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 14-ին, ժամը 22:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող կարի ֆաբրիկայում՝ այրվում է տանիքը, հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկ փողոցում գտնվող չգործող կարի ֆաբրիկայի (երկհարկանի) տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել են շենքի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































1
Մաhացել է Արա Դեղտրիկյանը
2
Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիանե...
3
Գազ չի լինի՝ մարտի 19-ին, 20-ին և 24-ին տասնյակ հասցեներում
4
Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
5
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը. 1 զոհ եւ վիրավորներ