Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը: Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը, գրել է Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը։

Նրա խոսքով, չափորոշչի հաստատման մասին խոսք չկա:

«Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ:

Հիմա ազգադավների խեղաթյուրումների մասին: ԿԳՄՍՆ-ին հաջողվել է գտնել հուդայակերպ, գրպանային, ծախու պատմաբաններ, ովքեր իրենց թաթերով, էրիներով կամ չանչերով «Հայոց պատմություն»-ը դարձրել են «Հայաստանի պատմություն»: Ազգադավ ու ցայտուն ևս մեկ խեղաթյուրում. «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը և հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5.-ը ունի հետևյալ վերնագիրը. «Պետության առջև ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»:

Տեղադրված պատկերներում կարող եք տեսնել «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը և «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը ու համեմատել:

Կտեսնեք սրբապիղծ, սևահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները:

Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»:

Ապա ծրագրից հանել են հետևյալ ենթաթեմաները.
«4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ:
5. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը:
6. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները:
7. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները:
8. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում:
9. Անկախ և զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատևման գրավական»:
Պատասխան եք տալու, դավաճա՛ն ընդոծիններ: Իսկական հայերը խարան են դաջելու ձեր պիղծ ճակատներին»,- գրել է նա։

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia