Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա բանակցությունները վախեցնում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և որոշ եվրոպացիների։ Այս մասին Soloviev Live հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Այժմ կսկսվեն բանակցությունները խոշոր խաղացողների միջև: Եվ այս երկխոսությունը մեծապես վախեցնում է Զելենսկուն և նրա ռեժիմին։ Եվ, իհարկե, դա վախեցնում է նաև եվրոպացիներին՝ մի շարք երկրների, որոնք հույս ունեին Ուկրաինայի տարածքում արյունահեղության շարունակությոն տեսնել»,- ասել է դիվանագետը։
Նրա կարծիքով, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերածնունդը «շատ է վախեցնում» նրանց, հատկապես ԱՄՆ վարչակազմի մի շարք հայտարարությունների ֆոնին։



















































