Գերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ճիշտ է համարում Ռուսաստանի հետ բանակցելը, սակայն առանց ուկրաինական կողմի մասնակցության, ըստ նրա, դա տեղի ունենալ չի կարող։
«Ես շատ ուրախ եմ, որ ամերիկյան կառավարությունը վերահաստատել է իր հավատարմությունը մեր ընդհանուր նպատակին՝ Ուկրաինայի ինքնիշխան անկախության պահպանմանը։ Ինքնիշխան անկախության պահպանման հարցը պետք է տեղ գտնի բանակցություններում, ինչը նշանակում է՝ Ուկրաինայի մասին ոչինչ չի կարող քննարկվել՝ առանց Ուկրաինայի»,- ասել է Շոլցը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
«Ճիշտ տարբերակն է Ռուսաստանի հետ ուղիղ խոսելը՝ Ուկրաինայի ներգրավվածությամբ»,- հավելել է նա։
Ըստ Շոլցի՝ անհրաժեշտ է արդարության վրա հիմնված խաղաղություն հաստատել, որքան հնարավոր է՝ շուտ կանգնեցնել պատերազմը։




















































