G7 երկրները ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը կապում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարները շաբաթ օրը պայմանավորվել են շարունակել միասին աշխատել՝ Ուկրաինայի համար կայուն խաղաղության համաձայնագիր ապահովելու համար՝ անվտանգության ամուր երաշխիքներով և Ռուսաստանի նկատմամբ ապագա պատժամիջոցները կապելով Մոսկվայի բարեխիղճ բանակցությունների հետ, հայտնում է Reuters-ը։
«Փետրվարից հետո ցանկացած նոր, լրացուցիչ պատժամիջոց պետք է պայմանավորվի Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու իրական, բարեխիղճ ջանքերով՝ դրանով իսկ ապահովելով Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը՝ որպես ինքնիշխան, անկախ երկիր», -ասված է Մեծ յոթնյակի հայտարարության մեջ, որը ներառում է ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և ԵՄ-ն:
Իր հայտարարության մեջ «Մեծ յոթնյակը» միաժամանակ ընդգծել է իր հանձնառությունը՝ համատեղ աշխատելու՝ կայուն խաղաղության հաստատման համար և «անվտանգության վստահելի երաշխիքներ մշակելու անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ պատերազմը նորից չսկսվի»:
Հայտարարությունն ընդունվել է Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքներով։




















































