Երևան, 21.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ է մեկնարկում Մեծ պահքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: 2025-ին Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին։

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», – ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դճերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Խոշոր չափի գողություն կոշիկի արտադրամասից, հափշտակել են մոտ 2 մլն դրամ․ Shamshyan Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել ՔԿ նախագահը հանձնարարել է ակտիվացնել կոռուպցիոն բնույթի քրգործերով քննչական գործողությունները Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ՝ Հայաստանում և արտերկրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին Մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Տեղ և Կապան համայնքներում՝ միջազգային կառույցներ կոնկրետ դիմումներ ներկայացնելու նպատակով. Թաթոյան Երեք օրում բացահայտվել է հանցագործության 351 դեպք. գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 24 մարդ 26-ամյա Էլենին վրաերթի ենթարկած ու կյանքից զրկած վարորդը կդատապարվի 2 տարով․ ծնողները պատրաստվում են բողոքարկել Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը Քրիստեն Ստյուարտը և Դիլան Մայերը ամուսնացել են Լոս Անջելեսում տեղի ունեցած «ինտիմ» հարսանեկան արարողությամբ Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի ՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Պուտինը ստորագրել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին օրենքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով ՆԱՍԱ-ն 3 մլն դոլար է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համար Գավառցի հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ Էրդողանն ընդլայնում է ազդեցությունը Սիրիայում ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր Ավետիսյան Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան Եվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում Ավտոսպասարկման կետը կտուգանվի Մեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեումՄեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ղարաբաղյան շարժումը օրակարգ թելադրող էր, ոչ թե՝ թուլացնող․ Մանուկյանը՝ Փաշինյանին Անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք Չալաբյան Վարդենիսում 36 ժամ ջուր չի լինի Վերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարՍվաճյան փողոցում քաղաքացի է մահացել Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Դիլիջանի որոշ հասցեներում, Կողբ, Բերդավան բնակավայրերում Այս գիշեր Ադրբեջանի զինուժը շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Ոսկու գինը սահմանել է նոր ռեկորդ Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում Նիկոլի խաղաղությունը տանում է պատերազմի. քաղաքացի Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր