Երևան, 22.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կառավարության N 157 Ն որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, կրթության և առողջապահության գծով սահմանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել նաև այն դեպքերում, եթե կրթական ծախսերը կատարվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար։ Այս ուղղություններով կրթական ծախսերը կփոխհատուցվեն նաև 2024 թվականի համար, եթե դրանք կատարվել են անկանխիկ։

Կրթական ծրագրերը պետք է երաշխավորված լինեն լիազոր մարմնի կողմից

Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված վճարումները կփոխհատուցվեն այն դեպքում, եթե այդ կրթական ծրագրերը երաշխավորված են լիազոր մարմնի կողմից՝ հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ: Սակայն 2024 թվականի մասով կրթական ծրագրի երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, այսինքն` 2024 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը: 

Կփոխհատուցվեն դասագրքերի վարձակալության վճարները

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կկատարվի նաև միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար ոչ ավելի քան տարեկան 3000 դրամի չափով: Այս մասով փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։ Ընդ որում, այս դեպքում չի պահանջվի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այլ հիմք կընդունվի լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրված՝ աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Կփոխհատուցվեն ատամնաբուժական ծառայությունների վճարումները

Ընդլայնվել է առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման շրջանակը․ Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումից բացի, կփոխհատուցվեն նաև 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների ընթացքում Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների համար կատարված վճարումները։ 2024 թվականի ընթացքում կատարված ատամնաբուժական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։ Ի դեպ, եթե սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող էին օգտվել միայն ընտանիքի անդամների համար, ապա ատամնաբուժական ծառայությունների դեպքում կարող են օգտվել նաև իրենց համար կատարված ծախսերի մասով:

Փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ

Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 15.02.2025 թվականից հետո, առողջապահության և կրթության գծով բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով սահմանվել է պարտադիր պայման․ այսուհետ սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե դրանք կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարումը կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությունը կփոխանցեն հարկային մարմին

Փոփոխությամբ նաև սահմանվել է, որ կրթության պետական կառավարման լիազոր մարմինը երաշխավորված արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնողների վերաբերյալ, ինչպես նաև դասագրքերի վարձակալության դեպքում աշակերտների և նրանց ծնողների մասին անձնավորված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ։ Իսկ առողջապահության պետական կառավարման լիազոր մարմինն ատամնաբուժական ծառայություններ մատուցող հարկ վճարողների վերաբերյալ
տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին պետք է ներկայացնի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն կներառվի հարկային մարմնի տեղեկատվական համակարգում։ 

Սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը չի փոփոխվել

Հիշեցնենք, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Այսինքն, Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը։ Հետևաբար, Կառավարության որոշմամբ ավելացված նոր ուղղությունները ևս ներառվում են տարեկան առավելագույն չափի մեջ։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Հայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»Բոլորն էլ նույնն են.... «Փաստ»Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Իսպանական 3 ակումբ հետաքրքրված են Թիկնիզյանի ծառայություններով. մանրամասնում է գործակալըՀենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի․ Փաշինյան Պուտինը հանձնարարականներ է տվել անօդաչու ավիացիայի զարգացման կենտրոնին Լարսը փակ է Էսկալացիայի որևէ հիմք չկա, այդ լուրերով փորձում են քողարկել բուն լուրը․ Նիկոլ ՓաշինյանԻնչպես սոցցանցերը «սպանեցին» McDonald's-ից ծաղրածու Ռոնալդին «Բարսելոնան» այս ամիս պաշտոնական ակումբային խանութ կբացի Թբիլիսիում «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը հանդիպեց գյումրեցիների հետ Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվիՍպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար 30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը նոր էջ է բացել տարածաշրջանում․ Էրդողան Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ը հինգ տարի առաջ է ձեռք բերել պատմության մեջ ամենամահաբեր կործանիչըՄերիլին Մոնրոյի ջինսերը աճուրդի են հանվել 50000 դոլարով Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր հորը «խղճուկ տղամարդ-երեխա» է համարում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի եզրափակչում ենՄահվան ելքով վրաերթ Կոշ գյուղումԱշտարակում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «Mercedes»-ին․ կան վիրшվnրներ Լիտվայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին․ Bloomberg Team-ը և Ericsson-ը կնքեցին ռազմավարական համագործակցության հուշագիրԿինն ապակու հեղուկը շփոթել է ալկոհոլի հետ․ նրան փրկել չի հաջողվել Ամենաթանկ կազմ ունեցող հավաքականների տասնյակը Արա Դեղտրիկյանը շատ լավ մարդ էր․ Սերժ Սարգսյան Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, այնտեղ միակողմանի պարտավորություններ չկան․ Փաշինյան Հյուսիսային Կորեան հակաօդային պաշտպանության նոր հրթիռ է փորձարկել Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)Exclusive «2 աստղ» նախագիծը վերադառնում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջան Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրիցԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա. հայտնի են եզրափակչի մասնակիցները Ամերիկացիները և մյուս թշնամիները պետք է իմանան՝ եթե որևէ հիմարություն անեն Իրանի նկատմամբ, դաժան ապտակ կստանան. ԽամենեիԿիևում կասկածի տակ են դրել ատոմակայանը ԱՄՆ-ին հանձնելու գաղափարը․ Reuters Ինչ է խնդրել Լուկաշենկոն ՊուտինիցԻտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմիցՊորոշենկոյի կուսակցությունը Զելենսկու հետ հանդիպում է պահանջել Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy SummitՊետդուման առաջարկել է 5 տարի ազատազրկում սահմանել ռուսական բանակը վարկաբեկելու համար Սյունիքում 40-ամյա տղամարդը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել ու վաճառել Բայդենը նախատեսում է մասնակցել Դեմոկրատական ​​կուսակցության նոր նախընտրական քարոզարշավին. NBC Մեծ Բրիտանիան սառեցրել է 25 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվները Քիմ Քարդաշյանը արձակուրդի ժամանակ միշտ սեքսուալ ներքնազգեստ է վերցնում իր հետ Ադրբեջանը ոչնչացրել է Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները (լուսանկարներ) Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կշարունակենք ակտիվ զարգացնել փոխշահավետ կապերը՝ ի շահ Հրվ. Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման. Պուտինը՝ ԱլիևինՍիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ «Դու միշտ մեր կողքին էիր». Ֆիլիպ Կիրկորովը՝ հոր մասին