Երևան, 27.Ապրիլ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս». պայմանագրային զինծառայող Կարեն Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս շատ աշխույժ, ընկերասեր, ազնիվ երեխա էր: Կարող եմ ասել՝ անգամ միամիտ: Տան միակ երեխան էր, ու երբեմն այնպիսի տպավորություն ունեի, որ երբ բանակ գնա, գուցե չկարողանա ծառայել, քանի որ շատ հանգիստ էր իր տեսակով, բայց իր ծառայությունը շատ լավ է անցել: Եթե օգնություն էր պետք ինչ-որ մեկին, կարիք չկար Կարենին խնդրելու, նա պատրաստակամ էր բոլորին օգնելու հարցում: Մեր հարևանները մինչև հիմա էլ իր մասին խոսելիս ասում են՝ Կարենը յուրահատուկ անձնավորություն էր: Այնպես չէ, որ իմ որդին է, գովում եմ իրեն: Այդ առումով շատ օբյեկտիվ մարդ եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Կարենի մայրիկը:

Կարենը ծնունդով Մարալիկ քաղաքից է: Նախ սովորել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում: «Մեր ընտանիքն ուսուցչի ընտանիք է եղել, բոլորս՝ թե՛ ես, թե՛ իմ եղբայրները, լավ ենք սովորել: Այդ դպրոցում Կարենս լավ առաջադիմություն չունեցավ: Այնուհետև ուսումը շարունակեց Գյումրու Թուֆենկյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում: Այդտեղ փայլուն սովորում էր: Գիտեք, թե ինչն էր ամենահետաքրքիրը, որ այդ դպրոցը Գյումրիում այն ժամանակ աչքի էր ընկնում իր անկարգ աշակերտներով, բայց Կարենս շատ լավ, բարձր գնահատականներով ավարտեց: Սերգեյ Եսենինին շատ էի սիրում, և հանուն ինձ երեք բանաստեղծություն անգիր էր սովորել, ուսուցչուհին այդ օրն իրեն երեք անգամ հինգ էր նշանակել: Տուն եկավ՝ մամա՛, իմ հինգերը նվիրում եմ քեզ, որովհետև դու Եսենին շատ ես սիրում: Ամեն ինչ անում էր, որ դիմացինն իրեն լավ զգա, ամուր թիկունք էր, ամեն ինչ անում էր, որ իր ներկայությունը մարդկանց համար հաճելի լինի»:

2009 թվականին Կարենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում, ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Տիկին Կարինեն վերհիշում է՝ երկու անգամ մասնակցել է Սահմանապահ զորքերի շքերթին՝ որպես լավ զինծառայող: Ժամկետային ծառայության ժամանակ արժանացել է շնորհակալագրերի, պարգևատրվել «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: «Երբ ժամկետային ծառայությունն ավարտեց և տուն եկավ, իր հրամանատարները զանգահարեցին ինձ և շնորհակալություն հայտնեցին: Իր ծառայակից ընկերներն էլ միշտ ասել են, որ Կարենը շատ տարբերվող, նվիրված ու ազնիվ ընկեր է եղել»:

Զորացրվելուց հետո Կարենն աշխատել է Սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող, 2018 թվականին որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի է անցել թիվ N զորամասում: «Ծառայությունից վերադարձավ և այնպես սիրեց բանակային կյանքը, որ անմիջապես ասաց. «Մամա՛, իմ կյանքը տեսնում եմ միայն բանակում»: Սկզբում աշխատում էր սահմանապահ զորքերում Բավրայում, հետո ընկերոջ հետ տեղափոխվեց Նոյեմբերյան՝ որպես պայմանագրային զինծառայող, իր ամենամտերիմ ընկերն էր, որի հետ զոհվեց մարտի դաշտում: Մեկ տարի ապրեց քաղաքացիական կյանքով, չէր կարողանում իր տեղը գտնել: Ծառայության ժամանակ գալիս էր տուն հանգստանալու, որ հետո կրկին դիրքեր բարձրանար, չէր վստահում, որ որևէ մեկն իր համազգեստն արդուկեր: Իր կոշիկներն այնպես էին փայլում: Ուներ գնալ-գալու համազգեստ, ուներ ծառայելու համազգեստ, ուներ համազգեստ, որով պետք է ինժեներական աշխատանքներ կատարեր: Ինչպես փայլուն համազգեստով գնում էր, այդ ձևով վերադառնում էր»:

Կարենը պայմանագրային զինծառայող էր Կողբի զորամասում՝ Բաղանիսի գումարտակում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Կամավորագրվեց և մեկնեց Արցախ: Երկար ժամանակ իր սպաները դեմ էին, որ նա մեկնի: Իր հետ ծառայողներից մեկն ասում է՝ Կարենին տեսնելուց սպաները «փախչում» էին, որովհետև ամեն ինչ անում էր Արցախ մեկնելու համար: Պատերազմն սկսվելու առաջին օրը տղաները տագնապով գնում են զորամաս: Ծառայող կանանցից մեկը պատմում է՝ բազմաթիվ համազգեստներ էինք ստացել, պետք էր դասավորել, առանձնացնել, որ Արցախ մեկնող յուրաքանչյուր խմբի տրամադրեին: Կարենս ու ընկերը՝ Ռազմիկը, երկու օր ու գիշեր չեն քնել, օգնել են, որ համազգեստները դասավորեն, տեղավորեն: Եթե տեսներ օգնելու կարիք կա, կգնար օգնելու, չէր սպասի, որ իրեն կանչեին: Այդ կինն ասում է՝ մեր բոլոր տղաները լավն են, բայց Կարենն առանձնահատուկ էր: Թե՛ ծառայակից, թե՛ քաղաքացիական կյանքի ընկերների շրջանում Կարենս հարգանք ու սեր է վայելել»:

Հոկտեմբերի 19-ին Կարենը զինակից ընկերների հետ մեկնում է մարտադաշտ: «Իրենց խմբի տղաներից չորսն Արցախ են մեկնել կամավոր հիմունքներով: Նրանցից երեքը Շիրակի մարզից էին: Իմացա, որ Կարենը մեկնում է Արցախ, երբ արդեն տեղ էր հասել: Բայց անընդհատ ասում էր՝ մամա՛ ջան, անպայման պետք է գնամ: Ղարաբաղը շատ էր սիրում: Երբ վերադարձավ ժամկետային ծառայությունից, որոշել էինք տեղափոխվել և Արցախում ապրել: Այդ կարգի սիրահարվել էր Արցախին, բայց ոչ մի կերպ չէր ստացվում: Հեռախոսով զրույցների ժամանակ ասում էր. «Ղարաբաղս վտանգի մեջ է, չգնա՞մ օգնեմ: Ժամկետային զինծառայողները զոհվում են, իրենց ծնողներից լա՞վն ես: Մենակ չթողնենք իրենց, գնանք օգնության»: Մեր վերջին զրույցի ժամանակ լսեցի տանկերի, հրանոթների շարժի ձայնը, մի անբնական ճիչ նաև, ահավոր զգացողություն էր: Չգիտեմ, թե ինչու ու ինչպես, բայց իմ երեխուն ասացի՝ Կարե՛ն ջան, հանկարծ գերի չընկնես: Տղաները պատմում էին, թե ինչպես է հերոսաբար կռվել մարտի դաշտում: Վիրավոր է եղել, բայց շարունակել է մարտը: Հոկտեմբերի 20-ին շատ թեժ ու ծանր կռիվներ են եղել Կուբաթլուում: Հենց այդ օրն էլ անմահացել է ԱԹՍ-ի հարվածից»:

Կարենը տուն է «վերադարձել» զոհվելուց չորս ամիս անց: «Եղբայրս ասաց՝ գիտակցաբար գնաց մահվան: Եթե պատերազմ ես գնում, պիտի պատրաստ լինես նաև զոհվելու: Այն, որ մարդը գիտակցաբար գնում է զոհվելու, դա ամենամեծ հերոսությունն է»:

Կարենը տիկին Կարինեի միակ երեխան է: «Պետք է ապրեմ, որ տղաս էլ երկար ապրի: Ծնողի չլինելուց հետո գուցե միայն Եռաբլուր այցելելուց հիշեն նրա որդուն: Կարենի հիշատակն է ապրեցնում: Ապրելուս գույնն էլ, իմաստն էլ կորել է: Կիսատ եմ, կոտրված: Երբեք չեմ կարողանա լիարժեք ուրախանալ, ապրել: Միշտ հպարտացել եմ իրենով, մի անգամ ինձ ասաց. «Մամա՛, այնպես պետք է ապրեմ, որ երբեք գլուխդ կախ ման չգաս»: Հենց այդպես էլ ապրել է: Շատ հպարտ եմ եղել իրենով ու հպարտ եմ նաև հիմա: Ինձ պետք չէր, որ իմ երեխան հերոս լիներ, ինձ պետք էր, որ իմ տղան իմ կողքին լիներ: Նա այն ձևով ապրեց ու ծառայեց, որ հիմա ամենուր բաց ու պարզ ճակատով եմ քայլում»:

Հ. Գ. - Կարեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինը և Լուկաշենկոն կհանդիպեն հաջորդ շաբաթ Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Որոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵ՞րբ կնշվի Համբարձման տոնը Երևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանելԱյսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԻրանում պայթյունից տուժածների թիվը հասել է 1139-ի Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Լոնդոն մեկնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում. ի՞նչ է հայտնի Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Եգիպտոսում արքայազնի 4400-ամյա դամբարան է հայտնաբերվել՝ հսկայական վարդագույն «կեղծ» դռնով Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկան Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Պրեմիեր լիգայից դուրս մնացած 3 թիմերը Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ Փեզեշկիանը Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդներին հայտնել է, որ պատրաստ է օգնել երկրների միջև լարվածության թուլացմանը Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ցեղասպանության 110-րդ տարելիցին Վարշավայի Սբ․ երրորդություն եկեղեցում մշակութային փառատոն է կայացել Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում Գորիսում 18 ընտանիք՝ տեղացիներ և Արցախից տեղահանվածներ, ստացան նոր բնակարաններ «Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է, որ համավարակը կարող է ավելի շատ մարդկանց կյանք խլել, քան պատերազմը Վատիկանում հայտարարվել է իննօրյա սուգ Իրանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի (տեսանյութ) Թբիլիսիում հուղարկավորել են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին Անձրևի հետևանքով Երևանում հեղեղումներ են Հռոմում ես Վահագն Խաչատրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը. Կայա Կալաս Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցըԱնմար հիշողությամբ արդարություն․ ցերեկույթ՝ Ազնավուրի քոլեջում՝ նվիրված Ցեղասպանության տարելիցին Երևանն՝ այսօր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել